
Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Զոլյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիանա Գրիգորյանը, նախնական նիստը տեւել է 10 րոպե, իրենք պետք է հաջորդ նախնական նիստին ներկայացնեն Զոլյանի հարկադիր պարապուրդի գումարի չափը:
Հիշեցնենք, որ Զոլյանը վիճարկում է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի՝ իրեն աշխատանքից ազատելու հրամանի օրինականությունը, պահանջում է իրեն վերականգնել աշխատանքում եւ վճարել հարկադիր պարապուրդում հայտնվելու գումարը:
Զոլյանը այսօրվա նիստին չի մասնակցել, քանի որ բացակայել է հանրապետությունից:
Հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 29-ին:


















































