Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ունեմ այդպիսի օրակարգ»․ Նիկոլ Փաշինյանը՝ նախքան ընտրությունները Հայաստան–Թուրքիա սահմանի բացման մասին

Փետրվար 10,2026 23:40 Share

Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե հնարավո՞ր է նախքան ՀՀ խորհրդարանական ընտրությունների անցկացումը Հայաստան–Թուրքիա սահմանը բացվի։

«Ես ունեմ այդպիսի օրակարգ, այնպես որ աշխատելու ենք»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ Աբու Դաբիում շատ էական տնտեսական բովանդակություն է ունեցել իր խոսակցությունը ադրբեջանցիների հետ։

«Եվ մենք քննարկում էինք, թե տնտեսական ինչ նախագծեր կան, որ ունեն փոխադարձ հետաքրքրություն։ Ընդ որում, երկկողմ առևտրի մասին էր խոսք գնում, շատ կարևոր մի արձանագրում եղավ։ Բոլորս գիտենք, որ Ադրբեջանով դեպի Հայաստան երկաթուղային կապ գործում է և անխոչընդոտ է գործում։ Շատ կարևոր է արձանագրել, որ Հայաստանից դեպի արտաքին աշխարհ Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապը նույնպես բաց է։ Եվ ես տպավորություն ունեմ, որ մեր բիզնեսը դեռևս չի մարսել այդ լուրը, որովհետև ես կարծում եմ, որ մեր տնտեսվարողները արդեն պետք է մտածեին արտահանումների մասին։ Հիմա Աբու Դաբիում ևս մեկ անգամ արձանագրվեց, որ Հայաստանից կարող են երկաթուղով Վրաստան, Ադրբեջան և շարունակությունը դեպի Ռուսաստան, Կենտրոնական Ասիա, Չինաստան իրականացվել արտահանումներ գնացքով։ Այնտեղ մենք խոսեցինք, որ գուցե մեր բիզնեսի մոտ հոռետեսություն կա, և Ադրբեջանի ներկայացուցիչները հավաստացրին, որ այդ ճանապարհը չի փակվելու, այդ ճանապարհը բաց է։ Եվ վերահաստատեցին, որ հայկական բիզնեսը արտահանման համար կարող է օգտագործել Ադրբեջանի երկաթուղին։ Սա շատ էական ու պատմական արձանագրում է»,- ասաց Փաշինյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728