Լրահոս
Օրվա լրահոսը

Չաշխատող գործարանը 80-85 աշխատող ունի

Հոկտեմբեր 24,2012 11:20

1967 թ. հիմնադրվել է Իջեւանի բենտոնիտ կոմբինատը: Բենտոնիտի փոշու վերամշակման  ձեռնարկության հենքի վրա ստեղծվել է Ազատամուտ բանվորական ավանը: Հայաստանի անկախացումից հետո,  Ադրբեջանի կողմից իրականացվող տրանսպորտային շրջափակման հետեւանքով  գործարանն անգործության է մատնվել, աշխատել   կարճ  ժամկետներով` բենտոնիտի փոշու հերթական խմբաքանակի պատվերի դեպքում: Հայաստանի «Սփյուռ» տեղեկատուում գործարանի աշխատողների թվաքանակի վերաբերյալ նշված է` 51-ից մինչեւ 250:

«Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ փոխտնօրեն Ալեքսան Գարդինյանը հայտնեց,որ գործարանն այժմ ունի 80-85 աշխատող: Փոխտնօրենն ասաց, որ իրենց մոտ փորձարկման գործընթացներ են կատարվում, որ գործարանը քիչ-քիչ սկսում է աշխատել: Գործարանի փոխտնօրենից հետաքրքրվեցինք՝ արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է  այն տեղեկությունը, թե «Բենտոնիտի» արտադրական հոսքագծերից մեկը նախկինում վաճառվել է վրացիներին եւ հետո տեղադրվել Ադրբեջանի Ղազախի շրջանի Դաշ Սալահլի գյուղում մի քանի տարի առաջ կառուցված բենտոնիտի գործարանում: Նա ասաց, որ ինքը նման տեղեկություններ չունի եւ խորհուրդ տվեց դիմել տնօրեն Գագիկ Մահտեսյանին: Վերջինս  հրաժարվեց հեռախոսով տեղեկություններ տալ; Նշենք, որ  սեփականաշնորհումից հետո «Բենտոնիտը» մի քանի սեփականատեր է փոխել, որոնց ղեկավարման ժամանակ գործարանից մեծ քանակի գույք է օտարվել: Այս տարվա հուլիսի 4-ին Իջեւանում կայացել է «աշխատանքի տոնավաճառ», ուր «Բենտոնիտ» ԲԲԸ-ն ներկայացրել է  26 թափուր աշխատատեղի հայտ: Զբաղվածության Իջեւանի կենտրոնից տեղեկացա, որ  տոնավաճառից ավելի քան երեքուկես ամիս անց  հայտի 26 աշխատատեղից միայն մեկն է համալրվել, ձեռնարկությունն էքսկավատորավար  է ընդունել:

 

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031