Հայաստանցի գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը վաղը Սանկտ-Պետերբուրգում մեկնարկող Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարի հիմնական մրցաշարի մեկնարկից առաջ մասնակցում է արագ (ռապիդ) շախմատի մրցաշարին, որտեղ հանդես եկող 173 շախմատիստներից 50-ը կրում է գրոսմայստերի տիտղոս: Հինգ տուրից հետո Ավետիքը 4,0 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մեր հանրապետությունը ներկայացնող Ռոբերտ Հովհաննիսյանն իր հայրենակցին զիջում է կես միավոր եւ ընթանում է 12-րդ հորիզոնականում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: