
Ըստ նրա, «Շիրակ » գերեզմանատանը թաղված են եղել իր տատն ու պապը, որոնք մահացել են 1988 և 1989 թվականներին: 2002 թվականին էլ մահացել է նրա մայրը` Ջուլիետա Մուրադյանը, որին հուղարկավորել են ծնողների կողքին` ընտանեկան գերեզմանոցում: Եվ երբ դուստրը` Գայանե Մուրադյանը, մեկնել է Մոսկվա, որոշ ժամանակ անց նրան տեղեկացրել են գալ ու տեղափոխել մոր աճյունը, քանի որ սխալ տեղ է թաղված, այլապես սպառնացել են «էքսկավատորով փորել ու աճյունը տեղահանել»:
«Ես որոշ ժամանակ անց իմացա, որ Սուսաննա ու Ռուզաննա անունով երկու կանայք մայրիկիս գերեզմանի վրա եղած մետաղյա հուշատախտակը ոչնչացրել են` պատճառաբանելով, թե այնտեղ Սուսաննայի ամուսինն է թաղված: Ես շատ լավ հիշում եմ, որ պապիկիս ու տատիկիս գերեզմանը բետոնյա լիցքից է, առաջարկել եմ մասնագետներ հրավիրել ու պարզել բենտոնի հնությունը, ասենք մասնագիտորեն ուսումնասիրեին ու պարզեին, այն 88 թվի , թե՞ 97թվի է, սակայն հրաժարվել են: Վստահ եմ, որ մեր պապական գերեզմանատեղին գերեզմանատան աշխատողները վաճառել են, ես դիմել եմ ոստիկանություն ու ՀՀ գլխավոր դատախազին, սակայն իբր թե հանցակազմ չլինելու պատճառով բողոքս մերժել են»,- դժգոհեց տիկինը:Նրա ասելով, իրեն առաջարկում են տեղափոխել մորը աճյունը այլ տեղ, մինչդեռ իրեն անհայտ է մնում, թե ինչո՞ւ նույն առաջարկը չեն անում գերեզմանոցի նորահայտ տերերին: «Հետաքրքիր է, ինչո՞ւ նրանց չեն առաջարկում, նրանց մեռելը մեկն է, իսկ իմը `3-ը: Հենց այս առաջարկն էլ ապացուցում է այն, որ մեր ընտանեկան գերեզմանը վաճառել են, հանցավոր գործարքի մեջ են մտել, իմ տատն ու պապը այնքան արիստոկրատ մարդիկ են եղել, մի՞թե մի գերեզմանի իրավունք չունեին իրենց հարազատ երկրում , կամ ինչո՞ւ երկու կոպեկի համար մարդկանց ոսկորները հանգիստ չեն թողնում , մեռած մարդկանց վրա մեռել են թաղում, հետո թուրքերի ցեղասպանությունից են խոսում հա՞, փողը կուրացրել է , սա վանդալիզմ է:Աբսուրդն այն է, որ տատիս ու պապիս գերեզմանը ձեռքերիցս խլում են, բայց նախորդ ընտրություններին ես իմ աչքով եմ տեսել, թե ինչպես է այս մարդկանց անուն-ազգանունները Գոգոլի «Մեռած հոգիների» նման հայտնվել ընտրացուցակում»,-նեղսրտեց տիկինը` հավելելով, որ իրավապահներին դիմելուց հետո նոր միայն իմացել է, որ գերեզմանատան տնօրենը Վարդան Ղուկասյանի բարեկամն է:
Տիկինը դժգոհեց, որ թե ոստիկանությունը և թե գլխավոր դատախազությունը բացարձակ անարձագանք են թողել իր բողոքը` առաջարկելով դիմել դատարան: «Հնար լինի հարազատներիս աճյունները կհանեմ ու Մոսկվա կտանեմ, էս ի՞նչ է դարձել մեր հայրենիքը , գնացի գլխավոր դատախազի հետ հանդիպելու, ուղղակի փախավ հանդիպումից , ես զգում եմ, որ Հայաստանում ոչ թե սով է, ինչպես դրսերում ներկայացնում են, այլ հոգու ու բարոյականության սով է սկսվել»,- ասաց Գայանե Մուրադյանը : Aravot.am –ի այն հարցին էլ, թե ինչո՞ւ են հատկապես իրենց գերեզմանատեղին վաճառել, տիկինն ասաց, որ «Շիրակ» գերեզմանատանը արդեն իսկ ասեղ գցելու տեղ չկա, և հանգուցյալներին հուղարկավորելու համար դեպի սարերը գնացող թեք տարածություններն են տրամադրում :Եվ քանի որ այնտեղ հասնելն ուղղակի անհնար է,տանջանք է, հետևաբար և իրենցը համարավետ տեղ է , դրել ու վաճառել են:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































