Սանկտ-Պետերբուրգում շարունակվում է Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարը, որտեղ չորս տուրից հետո հարյուր տոկոսանոց արդյունքով մրցաշարային աղյուսակը գլխավորում է հայաստանցի երիտասարդ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը: Ճիշտ է, չորսական միավոր ունեն եւս երեք շախմատիստներ: Հաջող է հանդես գալիս նաեւ գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը: Նա տարել է երեք անընդմեջ հաղթանակ, մեկ պարտիա ավարտել ոչ-ոքի եւ 3,5 միավորով մրցաշարային աղյուսակում 173 մասնակիցների մեջ ընթանում է ութերորդ հորիզոնականում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: