Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Հովհաննիսյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը, Ավետիք Գրիգորյանը 8-րդն է

Հոկտեմբեր 31,2012 12:04

  Սանկտ-Պետերբուրգում շարունակվում է Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարը, որտեղ չորս տուրից հետո հարյուր տոկոսանոց արդյունքով մրցաշարային աղյուսակը գլխավորում է հայաստանցի երիտասարդ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը: Ճիշտ է, չորսական միավոր ունեն եւս երեք շախմատիստներ: Հաջող է հանդես գալիս նաեւ գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը: Նա տարել է երեք անընդմեջ հաղթանակ, մեկ պարտիա ավարտել ոչ-ոքի եւ 3,5 միավորով մրցաշարային աղյուսակում 173 մասնակիցների մեջ ընթանում է ութերորդ հորիզոնականում:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031