
Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը մեղադրում էր «ՋԻ Էյջ Ստորիջ Էնթրփրայզս» ընկերության տնօրեն Նարեկ Հարթունյանին՝ խոշոր չափերով հարկերը, տուրքերը եւ պարտադիր այլ վճարումներից «չարամտորեն խուսափելու և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու» մեջ, որը կատարվել է խոշոր չափերով:
«Անհիմն խոսակցություններին ավելի լավ է չպատասխանեմ: Դատական ատյաններում արձանագրված գոմարները օրենքի տառին համապատասխան են եւ ոչ մի ոտնձգություն չկա: Հնարավոր չէ, եթե այսօր համակարգում որեւէ մեկը միջամտություն անի կամ պատվեր անի, մի վայրկյան չի աշխատի»,- Aravot.am-ին Հարթունյանի գործի վերաբերյալ ասաց ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը: Նա ասաց, որ քանի դեռ գործը դատական ատյանում է, ինքը մեկնաբանություններ չի անի, ամեն ինչ պարզ կդառնա դատարանում:
Անդրադառնալով Հարթունյանի գործի վերաբերյալ իր տեղակալի՝ Արմեն Ալավերդյանի հայտարարությանը, թե «Նարեկ Հարթունյանի գործը տիպիկ մեր հայերի գործերից է, որոնք Հայաստանը դիտում են որպես եկամուտ ստանալու աղբյուր, և, ցավոք սրտի, այդ նորմալ երևույթը ուղեկցվում է հարկերը չվճարելով»,- ասաց. «Ընդամենը հարցը վերաբերում է նրան, որ պետական կառույցին շանտաժի միջոցով դնեն այն վիճակի մեջ, ինչպես նախկինում են արել, որ պետական կառույցը բիզնեսի համար դառնա կառավարելի: Ամենավտանգավորը սա է: Դատական ատյաններում է գործը, բավարար հիմքերով արձանագրվել են խախտումներ եւ ներկայացվել պահանջ, ուրիշ բան չկա, մնացածը հորինվածք է»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































