«Առավոտ»-ի հետ զրույցում ԼՂՀ նախկին արտաքին գործերի նախարար Արման Մելիքյանն անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններում քաղաքական որեւէ ուժի կողմից իշխանությանն այլընտրանք հանդես գալու հնարավորությանը՝ նշեց․ «Իմ համոզմամբ, ներկայումս, Հայաստանում չկա այն ընդդիմադիր կուսակցությունը, որն ընդունակ լինի միայնակ, ապավինելով միայն սեփական ուժերին, հաղթի նախագահական ընտրություններում անգամ ընտրակեղծարարությունը բացառելու պարագայում: Այդ կուսակցություններից ոչ մեկը նաեւ չունի իր շարքերում այն թեկնածուին, որն ընդունելի կլիներ որպես ընդդիմության միասնական թեկնածու: Սա չի նշանակում, որ ամեն ինչ կանխորոշված է եւ պարոն Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը կշարունակվի եւս հինգ տարի»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: