
Մեր զրուցակիցը հայտնեց, որ ստեղծել են նաեւ Կրթական պաշարների կատալոգ ( https://lib.armedu.am), որի շնորհանդեսը կիրականանա առաջիկայում: «Կրթական պաշարների կատալոգը մեծ հնարավորություն է տալիս թե՜ սովորողներին, թե՜ ուսուցիչներին նյութեր գտնել՝ կրթական, բովանդակային: Կայքում դասագրքերն ենք տեղադրելու, մեթոդական ձեռնարկներ, ձեռնարկներ՝ ուսուցիչների համար: Կայքը նաեւ այսպիսի հնարավորություն է ընձեռում՝ եթե ուսուցիչը նոր պաշար է ստեղծում, կարող է այն տեղադրել այդ պլատֆորմում: Եթե ադմինիստրատորը տեսնի, որ դա իրականում կրթական նյութ է, կարող է թույլատրել, որ դա տեսնեն բոլորը: Եթե անգամ նյութը բոլորը չտեսնեն, մասնակիցը, որը գրանցվել է ու նյութը տեղադրել, որպես պաշար դա կարող է իր համար ունենալ»,- ասում է ԿՏԱԿ-ի տնօրենը:
Մյուս կարեւոր գործը, որ նախաձեռնել է կառույցը, դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի վերաթարմացումն է: 2013-ի մարտին նոր համակարգն արդեն պատրաստ կլինի: Արդյունքում հասարակության յուրաքանչյուր անդամ կարող է համակարգչային ստեղնաշարի մի քանի հպումով քարտեզի վրա տեսնել ցանկացած դպրոցի անձնագիր՝ հասցեն, հեռախոսահամարը, տնօրենի անունը, քանի աշակերտ է սովորում այդ դպրոցում, քանի ուսուցիչ կա, քանիսն է վերապատրաստված, քանի համակարգիչ ունի դպրոցը, ինտերնետին միացվա՞ծ են, թե՝ ոչ եւ այլն:
Մանրամասները վաղվա՝ տպագիր «Առավոտում»
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































