Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՏԱԿ-ի տնօրեն. 2013-ին բոլոր դպրոցները ինտերնետ կունենան

Նոյեմբեր 05,2012 17:35

Այս տարվա հոկտեմբերի 15-ից Հայաստանի Հանրապետության 1401 դպրոց միացված է մեկ միասնական ցանցի եւ սպասարկվում է մեկ կենտրոնից: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանը, այս պահին Հայաստանի դպրոցների 98%-ը սպասարկվում է մեկ կենտրոնական ցանցի միջոցով, ելք ունի ինտերնետ, որի համար վճարում է պետությունը, իսկ 2013թ. հունվարից ծածկույթը 100%-անոց կլինի:

Մեր զրուցակիցը հայտնեց, որ ստեղծել են նաեւ Կրթական պաշարների կատալոգ ( https://lib.armedu.am), որի շնորհանդեսը կիրականանա առաջիկայում: «Կրթական պաշարների կատալոգը մեծ հնարավորություն է տալիս թե՜ սովորողներին, թե՜ ուսուցիչներին նյութեր գտնել՝ կրթական, բովանդակային: Կայքում դասագրքերն ենք տեղադրելու, մեթոդական ձեռնարկներ, ձեռնարկներ՝ ուսուցիչների համար: Կայքը նաեւ այսպիսի հնարավորություն է ընձեռում՝ եթե ուսուցիչը նոր պաշար է ստեղծում, կարող է այն տեղադրել այդ պլատֆորմում: Եթե ադմինիստրատորը տեսնի, որ դա իրականում կրթական նյութ է, կարող է թույլատրել, որ դա տեսնեն բոլորը: Եթե անգամ նյութը բոլորը չտեսնեն, մասնակիցը, որը գրանցվել է ու նյութը տեղադրել, որպես պաշար դա կարող է իր համար ունենալ»,- ասում է ԿՏԱԿ-ի տնօրենը:

Մյուս կարեւոր գործը, որ նախաձեռնել է կառույցը, դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի վերաթարմացումն է: 2013-ի մարտին նոր համակարգն արդեն պատրաստ կլինի: Արդյունքում հասարակության յուրաքանչյուր անդամ կարող է համակարգչային ստեղնաշարի մի քանի հպումով քարտեզի վրա տեսնել ցանկացած դպրոցի անձնագիր՝ հասցեն, հեռախոսահամարը, տնօրենի անունը, քանի աշակերտ է սովորում այդ դպրոցում, քանի ուսուցիչ կա, քանիսն է վերապատրաստված, քանի համակարգիչ ունի դպրոցը, ինտերնետին միացվա՞ծ են, թե՝ ոչ եւ այլն:

Մանրամասները վաղվա՝ տպագիր «Առավոտում»

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930