
Դատական նիստից հեռացված լինելու հանգամանքով ամբաստանյալները զրկվել են դատաքննությանը, դատական վիճաբանություններին մասնակցելու, իրենց դիրքորոշումները ներկայացնելու, պաշտպանական ճառի եւ վերջին խոսքի՝ օրենքով սահմանված իրավունքներից։ Մերժվել է պաշտպանական կողմի նկատմամբ հրապարակավ բացասական վերաբերմունք արտահայտած, ընդհուպ մինչև ամբաստանյալների հասցեին անպարկեշտ արտահայտություններ թույլ տված դատավորներ Ա. Դանիելյանին եւ Մ. Արղամանյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը:
Դատարանի կողմից պաշտպանական կողմի միջնորդությունների մերժման հետեւանքով՝
– Խախտվել է դատավարության կողմերի իրավահավասարության սկզբունքը։
Կարդացեք նաև
– Խախտվել է ամբաստանյալների դատական պաշտպանության իրավունքի սկզբունքը։
– Գործը չի քննվել անկախ եւ անաչառ դատարանի կողմից։
– Պաշտպանության կողմը զրկվել է վկաներ կանչելու իրավունքից:
Վերոհիշյալ խախտումներից յուրաքանչյուրն առանձին, առավել եւս բոլորը միասին հանգեցրել են արդար դատաքննության սահմանադրական իրավունքի խախտման: Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է այս գործելակերպը եւ արձանագրում, որ այս ամենն, ակնհայտորեն, ունեն քաղաքական դրդապատճառներ եւ պայմանավորված են ամբաստանյալների՝ ընդդիմությանը հարելու, ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղված լինելու հանգամանքով:
ՀԱԿ


















































