
«Ես մտահոգված եմ Թուրքիայի բանտերում ազատազրկված քրդերի հայտարարած հացադուլով, որոնց միացել են Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներ: Ես մտահոգված եմ այս հուսահատ, ոչ բռնի գործողությունը նախաձեռնողների առողջությամբ», – հայտնել է Մարտին Շուլցը՝ ավելացնելով, որ վստահ է՝ թուրք իշխանություններն անում են առավելը, որպեսզի ամենալավ բժշկական օգնությունը ցույց տան գործողությանը ներգրավված անձանց:
«Ես կոչ եմ անում, որպեսզի հացադուլավորները դադարեցնեն գործողությունը, որը վտանգի տակ է դնում նրանց կյանքը և իրենց պահանջներն արտահայտել քաղաքական երկխոսության միջոցով: Ես կոչ եմ անում թուրքական իշխանություններին, որպեսզի արձագանքեն բողոքարարների պահանջներին»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ


















































