Լրահոս
Օրվա լրահոսը

Hurriyet Daily News. «Եվրախորհրդարանի նախագահը Թուրքիայի բանտարկյալներին կոչ է անում դադարեցնել հացադուլը»

Նոյեմբեր 13,2012 21:21

Եվրախորհրդարանի նախագահը իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայի բանտերում հացադուլ հայտարարածների հետ կապված՝ նշելով, որ նա կիսել է իր անհանգստությունը արդարադատության նախարարի հետ և կոչ է անում բողոքարարներին դադարեցնել հացադուլը: Հայտնում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը:

«Ես մտահոգված եմ Թուրքիայի բանտերում ազատազրկված քրդերի հայտարարած հացադուլով, որոնց միացել են Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներ: Ես մտահոգված եմ այս հուսահատ, ոչ բռնի գործողությունը նախաձեռնողների առողջությամբ», – հայտնել է Մարտին Շուլցը՝ ավելացնելով, որ վստահ է՝ թուրք իշխանություններն անում են առավելը, որպեսզի ամենալավ բժշկական օգնությունը ցույց տան գործողությանը ներգրավված անձանց:

«Ես կոչ եմ անում, որպեսզի հացադուլավորները դադարեցնեն գործողությունը, որը վտանգի տակ է դնում նրանց կյանքը և իրենց պահանջներն արտահայտել քաղաքական երկխոսության միջոցով: Ես կոչ եմ անում թուրքական իշխանություններին, որպեսզի արձագանքեն բողոքարարների պահանջներին»:

 Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930