Նոյեմբերի 13-ին Նոյեմբերյանի զորամասից Վանաձորի զինվորական հոսպիտալ են տեղափոխել ժամկետային զինծառայողի: Հոսպիտալում կապել են նրա թեւի արյունահոսող վերքը: Զինվորը եղել է ձեռնաշղթաներով: Նա հոսպիտալում հայտարարել է, որ իր ձեռքը երկու օր արյունահոսել է, սակայն բժշկական օգնություն չեն ցուցաբերել: Ինչպե՞ս է վիրավորվել զինվորը, ի՞նչ հանցանք է նա կատարել, որի պատճառով ձեռնաշղթաներ են հագցրել: Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չցանկացավ պատասխանել այս հարցերին: Զինվորական աղբյուրներից տեղեկացանք, որ զինվորը դժբախտ սիրո պատճառով իրեն վնասել է, նրան ձեռնաշղթաներ են հագցրել, որպեսզի ինքնասպան չլինի:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: