
Մենք խնդրեցինք անուններ տալ, թե ով էր Ռոբերտ Քոչարյանի ժամանակվա ֆեոդալներից՝ նա պատասխանեց. «Ամբողջ օլիգարխիկ համակարգը, բոլորի անունները վերցրած՝ դրանք ամեն մեկը մի ռեգիոնի կամ մի մոնոպոլիայի ֆեոդալներ են»:
Մենք ճշտեցինք՝ Գագիկ Ծառուկյանին, օրինակ, ֆեոդալ համարո՞ւմ եք՝ Անուշ Սեդրակյանը պատասխանեց. «Գիտեք ինչ, ես համարում եմ ֆեոդալ բոլոր այն մարդկանց, ովքեր հավակնում են մոնոպոլիստական տնտեսավարման: Ես նրանց համարում եմ որոշակի առումով ֆեոդալական տիպով տնտեսվարողներ: Ասել Գագիկ Ծառուկյանին ֆեոդալ՝ բառիս լայն իմաստով հնարավոր չի, 21-րդ դարն է ի վերջո, բայց օլիգարխ՝ այո, միանշանակ կարող ենք համարել: Ընդ որում, օլիգարխը եթե հաշվետու է պետական մեխանիզմներին եւ հարկային վարույթին՝ ինչու չէ՝ թող լինի օլիգարխ»:
Թե որտեղ են ֆեոդալներն ավելի շատ՝ ԲՀԿ-ում, թե ՀՀԿ-ում, ըստ Անուշ Սեդրակյանի՝ իր համար բոլորովին մեկ է. «Եթե ինչ-որ մեկը հարկային դաշտի թափանցիկությանը ենթակա չէ, ուրեմն այդ հարցը պետք է քննարկման դնել: Թե չէ իբրեւ ազատական կարող եմ ասել, որ չկա ավելի մեծ ներդրում պետության համար, քան ազնիվ աշխատանքով հարստացող մարդը»:
Կարդացեք նաև
Օրերս «Մարտի 1-ի» պատասխանատուների հետ կապված որոշ քաղաքական ուժերի նախկին դիրքորոշումները «փափկել» են: Մենք հետաքրքրվեցինք, թե «Ազատ դեմոկրատները» ում է համարում դրա մեղավոր: Անուշ Սեդրակյանի խոսքերով՝ «Բոլորին էլ մեղավոր եմ համարում: Եթե սկսենք քննարկել, թե ով է ավելի շատ մեղավոր, կարծում եմ, նախեւառաջ մեր հանրությունը այս պարագայում 2 ասպեկտով է մեղավոր, որ մենք մինչեւ վերջ չենք պահանջում թափանցիկություն, պետք է հետեւողական լինել, մինչեւ վերջ, եւ երկրորդը՝ չի կարելի դրա վրա առեւտուր անել: Նման բոլոր տարբերակների զարգացման մեջ ես տեսնում եմ որոշակի քաղաքական առեւտուր»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































