Դիլիջանի ոլորաններում, քաղաքից դեպի Դիլիջան-Սեւան ավտոմոբիլային թունել ճանապարհին ավելի քան կես դար հառնում է արջերի ընտանիքի քանդակը: Դիլիջանցիներն արջերի արձանախմբի մոտով անցնելիս, ավտոմեքենայից 3 անգամ ձայնային ազդանշան են տալիս: Ի՞նչ է նշանակում այս «ողջույնը»: Դիլիջանի բնակիչներն «Առավոտի» թղթակցին ասացին, որ դա իրենց հաջողություն է բերում: Ցավալի է, որ ոչ բոլորն են արձաններին ջերմ վերաբերում, մայր արջի քանդակի դունչը ջարդված է :
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: