«Գոլդեն Թուլիպ» հյուրանոցում «Դե Ֆակտո» ամսագրի սահմանած «Տարվա մարդ» մրցանակն ստանալու արարողության ժամանակ Aravot.am-ը շախմատի համաշխարհային եռակի եւ աշխարհի թիմային կրկնակի չեմպիոն Լեւոն Արոնյանին հարցրեց. «Դու շատ ցածրաձայն ես խոսում, բայց ձայնդ մաքուր է եւ զրնգուն: Երբեւ է փորձե՞լ ես երգել: Եթե այո, ինչպե՞ս է ստացվում»: Գրոսմայստերը պատասխանեց հանգիստ եւ անմիջական. «Երգել սիրում եմ, բայց շատ վատ է ստացվում»: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: