
Նա նորից կրկնեց, որ նախագահի այլ թեկնածուները պայքարելու են երկրորդ տեղի համար. «Ինչ վերաբերում է միասնական թեկնածուին, մշուշոտ եմ համարում, որ կլինի մի թեկնածու, որը կարող է համախմբել թե ծայրահեղ ձախերին, թե ծայրահեղ աջերին: Հաշվի առնելով, որ տարբեր ընդդիմադիր ուժեր նույնիսկ իրենց մեջ չեն կարողանում միասնական ճակատ ստեղծել: Էլ չեմ խոսում մեր այլընտրանքային գործընկերների մասին, որոնք այս ամիսների ընթացքում փայլեցին անձնական կարծիքների բազմությամբ»:
Պարոն Շարմազանովի խոսքերով, այսօրվա նիստը վարել է կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը եւ նիստում քննարկվել են ներքաղաքական եւ ներկուսակցական հարցեր:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































