Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանով. «Մեր այլընտրանքային գործընկերները փայլեցին անձնական կարծիքների բազմությամբ» (Տեսանյութ)

Նոյեմբեր 28,2012 21:54

«Նախագահական ընտրությունների հետ կապված ամեն ինչ շատ պարզ է: Անկախ այս կամ այն քաղաքական ուժի դիրքորոշումից գտնում ենք, որ ամենաֆավորիտ թեկնածուն գործող նախագահն է»,- այսօր ՀՀԿ գործադիր նիստից հետո լրագրողներին ասաց  ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նա նորից կրկնեց, որ նախագահի այլ թեկնածուները պայքարելու են երկրորդ տեղի համար. «Ինչ վերաբերում է միասնական թեկնածուին, մշուշոտ եմ համարում, որ կլինի մի թեկնածու, որը կարող է համախմբել թե ծայրահեղ ձախերին, թե ծայրահեղ աջերին: Հաշվի առնելով, որ տարբեր ընդդիմադիր ուժեր նույնիսկ իրենց մեջ չեն կարողանում միասնական ճակատ ստեղծել: Էլ չեմ խոսում մեր այլընտրանքային  գործընկերների մասին, որոնք այս ամիսների ընթացքում փայլեցին անձնական կարծիքների բազմությամբ»:

Պարոն Շարմազանովի խոսքերով, այսօրվա նիստը վարել է կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը եւ  նիստում քննարկվել են ներքաղաքական եւ ներկուսակցական հարցեր:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930