
Բանավեճ եղավ հատկապես ՀՀԿ ներկայացուցչի այն պնդման շուրջ, թե՝ Ազգային մատենաշարերի գրականությունն է նաեւ համախմբել մարդկանց ՀՀԿ-ի շուրջ: ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը հեգնեց. «Ես համոզված եմ, որ նույնն ՀՀԿ-ի շարքերում ազգային մատենաշար կարդալով չէ, որ ասենք, նույն Սյունիքի մարզում Սուրեն Խաչատրյանի, Սամվել Ալեքսանյանի կամ Ռուբեն Հայրապետյանի շուրջ մարդիկ հավաքվել են՝ նման տեսակետներից: Անհատի դերն այստեղ շատ ավելի կարեւոր դեր է ունեցել, քան ազգային մատենաշարի»:
Արայիկ Հովհաննիսյանը պատասխանեց. «Կխնդրեմ այդ մարդկանց անունները տալիս ավելի կոռեկտ լինել, հատկապես՝ Սամվել Ալեքսանյանի, որը ՀՀԿ անդամ չէ, տեղեկացնեմ ձեզ այդ մասին, որ տեղյակ լինեք: Եթե սկսենք անուններ ասել, ապա մինչեւ առավոտ այնպիսի անուններ կասենք, որ ընդհանրապես որեւէ գաղափարախոսության հետ կապ չունեն: Կխնդրեմ կոռեկտ լինել եւ հարգանքի մթնոլորտը պահպանել»:
Նշենք, որ Վահան Բաբայանն էլ ԲՀԿ-ն ներկայացրեց՝ որպես ազգային-հայրենասիրական դաշտում գործող կենտրոնամետ կուսակցություն:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

















































