
Մարզպետարանի կայքում Դիլիջանի տարածաշրջանի Թեղուտ համայնքի վերաբեյալ նշված է, որ համայնքի ղեկավարն է Արարատ Անուշավանի Թամրազյանը (ծնված՝ 1956թ. օգոստոսի 12-ին), սակայն ստորեւ ներկայացված է նախկին գյուղապետ Գեւորգ Յուրայի Թամրազյանի (ծնված՝ 18.10.1976թ.) կենսագրությունը:
Տեղեկացնենք, որ 2012թ. սեպտեմբերի 23-ի ընտրություններում գործող գյուղապետ Գեւորգ Թամրազյանն իր թեկնածությունը չէր առաջադրել, եւ համայնքի ղեկավար էր ընտրվել միակ թեկնածու Արարատ Թամրազյանը:
Տավուշի մարզպետարանի ինտեներտային կայքում բազմաթիվ են սխալները, բազմիցս այդ մասին նշել ենք, սակայն սխալները չեն պակասում:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

















































