Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր Թամրազյանն է ղեկավարում Թեղուտը

Նոյեմբեր 30,2012 18:35

Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում տեղեկություններ կան մարզի համայնքների եւ դրանց ղեկավարների մասին: Մարզպետարանի կայքի «Համայնքներ» բաժնի «Համայնքի ղեկավար եւ ավագանի» ենթաբաժնում տեղեկություններ են զետեղված մարզի համայնքապետերի եւ ավագանիների վերաբերյալ:

Մարզպետարանի կայքում Դիլիջանի տարածաշրջանի Թեղուտ համայնքի վերաբեյալ նշված է, որ համայնքի ղեկավարն է Արարատ Անուշավանի Թամրազյանը (ծնված՝ 1956թ. օգոստոսի 12-ին), սակայն ստորեւ ներկայացված է նախկին գյուղապետ Գեւորգ Յուրայի Թամրազյանի (ծնված՝ 18.10.1976թ.) կենսագրությունը:

Տեղեկացնենք, որ 2012թ. սեպտեմբերի 23-ի ընտրություններում գործող գյուղապետ Գեւորգ Թամրազյանն իր թեկնածությունը չէր առաջադրել, եւ համայնքի ղեկավար էր ընտրվել միակ թեկնածու Արարատ Թամրազյանը:

Տավուշի մարզպետարանի ինտեներտային կայքում բազմաթիվ են սխալները, բազմիցս այդ մասին նշել ենք, սակայն սխալները չեն պակասում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930