
Մրցաշարին Հայաստանի Հանրապետությունից մասնակցեցին Գյումրիի մանկավարժական ինստիտուտի առաջին կուրսի ուսանող, Սամբոյի 2012թ. Աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնությունների չեմպիոն Գոռ Մայիլյանը և Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի առաջին կուրսի ուսանող, Սամբոյի Աշխարհի և Եվրոպայի 2012թ. առաջնությունների բրոնզե մեդալակիր Տիգրան Կիրակոսյանը:
Ցավոք, Գոռը 62 կգ քաշայինների եզրափակիչ մտնելու համար պայքարը տանուլ տվեց և արդյունքում գրավեց 5-րդ տեղը, իսկ Տիգրանը մեկ պարտությունից հետո հաղթելով հետագա գոտեմարտերում արժանացավ բրոնզե մեդալի և մինչև 52 կգ քաշային կարգում գրավեց 3-րդ տեղը:
Նշենք, որ 2013-ին տեղի կունենա Սամբոյի համաշխարհային ունիվերսիադան:
Կարդացեք նաև
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա


















































