
Տիկի Ալեվտինան բռնագաղթումից անմիջապես հետո իր միջոցներով գնել է Իսրայելյան փողոցի թիվ 34 տունը։ Սակայն 1993 թվականին հայտնվել է անհայտ սեփականատեր և դատարանի միջոցով խլել բնակարանը, իսկ իրերը նետել նկուղ։ Վտարվել են նաև Տերյան փողոցի վրա գտնվող հանրակացարանից։ Այսօր իր աղջկա՝ Իրեն Տեր – Մանուելյանի հետ ապրում է վարձով. «Մեզ խաբել ասել են՝ դուրս եկեք ժամանակավոր մի բան կտանք, դուրս ենք եկել, խաբել են, դուռը կոտրել են ներս մտել ու իրերը գցել ավտոտնակում» ։
Ալեվտինա Տեր – Մանուելյանցը մինչև հիմա չի վերցրել իր իրերը 2 բնակավայրերի ավտոտնակներից. «Ես չեմ վերցնի մինչև ինձ ցուցակով չտան իմ իրերը»։
Տիկին Մանուելյանցը բազմիցս դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչությանը` իրեն ժամանակավոր կացարան հատկացնելու խնդրանքով, սակայն միշտ մերժվել է:
Իսկ 2005 թվականին Առաջին ատյանի դատարանը վճիռ է կայացրել՝ պարտավորեցնելով միգրացիայի եւ փախստականների վարչությանը նրան հատկացնել ժամանակավոր կացարան: Սակայն վարչությունը սահմանված ժամկետում չի բողոքարկել դատարանի վճիռը, բայցեւ հրաժարվել է կատարել նաև ԴԱՀԿ-ի կայացրած որոշումը։
«Եգանյանը իրեն նախագահից էլ բարձր է համարում, ու ասում է` չեմ տա։ Եգանյան ջան, ասա, ինչու՞ չես տալիս» ,- հարցնում է տիկին Ալեվտինան։
Մանրամասները կարդացեք այստեղ:


















































