«Թքած ունեմ ապացույցների վրա: Ինչի նո՞ր է անում դա: Սա որերո՞րդ վիրավորն է: Թող դատի տան»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում հարցին՝ որեւէ ապացույց կա՞, որ Սաշիկ Սարգսյանի որդին «այլանդակություններ» է արել՝ այսպես պատասխանեց ՍԴՀԿ եւ ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը: Հիշեցնենք, որ նա այսօր ասուլիսում պատմում էր «Բելաջիոյի» մոտ տեղի ունեցած միջադեպը՝ ասելով, որ Սաշիկ Սարգսյանի որդին՝ Նարեկը, օրը ցերեկով «մարդկանց է գնդակահարում, այլանդակություններ է անում» եւ այլն:
Ինչ վերաբերում է պաշտոնական այն տեղեկատվությանը, որ Սաշիկ Սարգսյանի որդին ավտոմեքենայով բախվել է էլեկտրասյանը, ինչը հաստատում են ՀՀԿ-ականները, նա պատասխանեց. «Այն դերասանն էլ բարձրացել էր իբր աստիճանից ընկել էր, բայց գիտենք, չէ՞, ինչ էր կատարվում»: Մեր հարցին՝ Մհեր Սեդրակյանը հերքել է այդ միջադեպը՝ ասելով որ պատվեր է կատարվել իր դեմ՝ չե՞ք հավատում, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Հավատում եմ, որ փող է տվել՝ վերջացել է ամեն ինչ»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: