
Մենք ճշտեցինք՝ չէի՞ք ուզում դուրս գալ՝ նա պարզաբանեց. «Ոչ թե չէինք ուզում դուրս գալ, այլ՝ առաջինը մտածում էինք՝ մենք չլինենք, որ չդառնանք իրար աջուձախ հարվածելու համար: Չնայած մեր հակասությունները զուտ գաղափարի շուրջ հակասություններ էին: Շտաբի քննարկմանը ես մասնակից չեմ եղել, բայց համենայնդեպս այդ խոսակցության ժամանակ երբ Արամը բոլորիս ներկայացրեց՝ մենակ ինքն է դեմ եղել դրան: Հիշո՞ւմ եք, հետո որ դարձավ քաղաքագիտական վերլուծություն: Ճիշտ է, որոշակի դժգոհություն արտահայտել էր նաեւ Նիկոլ Փաշինյանը, բայց հետո Նիկոլ Փաշինյանը այդ հարցի վրա չսեւեռվեց, մենք սեւեռվեցինք: Ես էլ էի մտածում, որ մի քիչ կարելի էր սպասել, բայց հետո ոնց ցույց է տալիս ժամանակը՝ ճիշտ էր»:
Մեր հարցին՝Սմբատ Այվազյանը մինչեւ հիմա չի՞ գալիս գրասենյակ, չի՞ մասնակցում քաղխորհուրդներին՝ Սուրեն Աբրահամյանը պատասխանեց, որ հիմա գալիս է. «Մի ժամանակ ինքը հասարակական գործունեությամբ էր զբաղվում՝ կապված սահմանամերձ շրջանների պաշտպանության հետ: Սմբատը մեր կուսակցության բոլոր անդամների հետ էլ շատ նորմալ մարդկային հարաբերություններ ունի: Մենք այդ տակտը կարողանում ենք պահել: Մենք նույնիսկ ՀԱԿ-ի նկատմամբ ենք այդ տակտը պահում: Իրենք երբեմն որոշակի ոչ վայել գնահատականներ տվեցին, բայց մենք դրանից միշտ խուսափել ենք: Չնայած մենք էլ կծելու շնորհք ունենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































