
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2012թ.հուլիսի 26-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ 1 նիստերի դահլիճում ընթացող դատաքննության ժամանակ ամբաստանյալ Ս.Հովակիմյանը հարվածել է մեղադրանքը պաշտպանող դատախազին. ամբաստանյալը, վերցնելով սեղանին դրված բարձրախոսը, փորձել է նետել ծառայողական պարտականությունները կատարող դատախազ Ս.Հարությունյանի ուղղությամբ, որը կանխվել է, սակայն վերջինիս կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ ոտքով հարվածել է կոնքին, այսինքն՝ կատարել է քրեական օրենսգրքով արգելված արարք՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:
Ս.Հովակիմյանին առաջադրվել է մեղադրանք:
ՀՔԾ


















































