
Գ. Մարգարյանի կարծիքով, ԲՀԿ-ն իր որոշմամբ եւս մեկ անգամ ապացուցեց, որ ինքն այս հանցավոր ռեժիմի մաս է կազմել եւ կազմում։ «Վերջին ամիսների ընթացքում առաջադրվել-չառաջադրվել խաղալն ուղղակի հնարքներ էին»,- ասաց նա։
ՀԱԿ անդամը նաեւ համոզմունք ունի, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրի իր թեկնածությունը։
Ծառուկյանի որոշումն իր դրական ազդեցությունը, ըստ Մարգարյանի, չի կարող թողնել հատկապես Կոնգրեսի վրա. «Գիտեք, արդեն ժամանակ չկա, դժվար է նորից համախմբել ուժերը, բայց եթե ՀԱԿ-ը դա կանի, Աստված տա, որ անի»։
Կարդացեք նաև
Ի դեպ, Մարգարյանի կուսակցությունը համարվում է Կոնգրեսի անդամ, դեռ որոշում չեն կայացրել դուրս գալու, բայց սառեցված են հարաբերություններն ու շփումները ՀԱԿ-ի հետ։ «Դեռ աշնանից պահանջել ենք հանդիպում քաղխորհրդի մակարդակով Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ՝ ոչ անհատական, չի կայացել, կկայանա, մենք ասելիք ունենք»,- եզրափակեց նա:
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
«Հրապարակ»


















































