
Քաղխորհրդի նիստին ներկա է եղել նաեւ ՀԱԿ պատգամավոր, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, ուստի Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե ինքը ինչ է հիշում այդ նիստից՝ ո՞վ է դեմ եղել ԲՀԿ-ի հետ համագործակցությանը, ո՞վ է արտահայտվել: Նա պատասխանեց. «Ես հիշում եմ,, որ Արամ Սարգսյանը, այո, դեմ էր: Բայց այն հիմնավորումը, որ Արամ Սարգսյանն էր բերել՝ իմ ընկերը, մեզ համար առանձնապես ընդունելի չէր»:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին՝ Լյուդմիլա Սարգսյանը չցանկացավ այդ մասին պատմել՝ ասելով, որ չի ուզում քննարկել իրենց քաղխորհրդի նիստերը:
Իսկ ԲՀԿ-ի հետ համագործակցության հետ կապված հիմա, երբ արդեն հայտնի է, թե ինչ է որոշել այլընտրանքը՝ Լյուդմիլա Սարգսյանի գնահատմամբ՝ «Ինչպես տեսնում եք, կարծես թե համենայնդեպս Գագիկ Ծառուկյանն ավելի ազնիվ վարվեց, քան ժամանակին «Օրինաց երկիրը»: Նա չի փորձում ընդդիմադիր ձայները կորզել: Համենայնդեպս, ես գտնում եմ, որ իր քայլը շատ ազնիվ էր»: Մեր հարցին՝ բացառո՞ւմ եք, որ հետո կարող է ՕԵԿ դառնա՝ նա պատասխանեց. «Այս կյանքում ոչինչ չի բացառվում, բայց այս պահի համար նա վարվեց շատ ազնիվ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































