Վարշավայում մեկնարկել է կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունը, որի առաջին օրվա ավարտին շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը 6,5 միավորով ընթանում է առաջատարների շարքում: Նա կես միավոր է ետ մնում ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավից եւ գերմանացի Արկադի Նայդիչից:
Լեհաստանի մայրաքաղաքում երկրորդ մեդալը կարող է նվաճել նաեւ Գաբրիել Սարգսյանը, որը 6,0 միավորով 11-րդն է: Հիշեցնենք, որ Գաբին երեկ արագ շախմատում նվաճել է Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: