
–Շաբաթ ՀՀԿ համագումարում ունեցած իր ելլույթի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Մենք արմատից մերժեցինք լրագրողների հանդեպ ուժի կիրառման արատավոր պրակտիկան, բացեցինք ողջ լրատվական դաշտը, վերականգնեցինք հեռուստաընկերությունների՝ եթեր ունենալու իրավունքը»: Կարծում եք, որ սեպտեմբերին Արմնյուզի հետ պայմանագիրը կնքվեց այն օգտագործելո՞ւ համար: Երբ դուք ստորագրում էիք համագործակցության պայմանագիրը, սպասո՞ւմ էիք, որ այդ փաստը կօգտագործվի:
-Այո, ի սկզբանե պարզ էր, որ հենց այդ նպատակով էր առաջարկն արվում, սակայն գեղեցիկ քողարկված էր բիզնես առաջարկի անվան տակ: Եվ այստեղ, իհարկե, ինձ մոտ հարց է առաջանում. լավ, եթե այդպես որոշված չէր, ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը միջամտում երկկողմանի բիզնես պայմանագրին, եւ ինչ է նշանակում, թե «փակված հեռուստաընկերություններին մեր իշխանության օրոք եթեր է տրվել»: Փակվածներից մեկը «Ա1+» -ն է, եւ ես կարող եմ իմ վրա վերցնել: Պատասխանեմ. մենք եթեր չունենք, մենք ունենք պատվեր եւ դա դարձնել քաղաքական շահարկման առարկա եւ նորից մեղադրել ընդդիմությանն ու «Ա1+»-ին’ հարցը քաղաքականացնելու մեջ, դառնում է անհեթեթություն: Այսօր Սերժ Սարգսյանը ինքը քաղաքականացրեց այդ հարցը, եւ սկսեց շահարկել: Ես կասեի, որ Սարգսյանն արջի ծառայություն մատուցեց «Արմնյուզի» ղեկավարությանը, որը ելնելով իր բիզնես շահերից եւ ինչ-ինչ ամբիցիաներից, արել էր այդ առաջարկությունը. փաստորեն մատնվեց նրանց խաղը: Դա մի քիչ անիմաստ քայլ էր և ի վերջո, դրանով չի որոշվում’ երկրում խոսքի ազատությունը ամրապնդվե՞լ է, թե ոչ, լրագրողների նկատմամբ բռնություններ լինո՞ւմ են, թե՞ ոչ, ընտրություններում լրագրողների իրավունքները ոտնահարվո՞ւմ են, թե՞ ոչ: Դա մանկական խաղ էր ամենատգետ զանգվածի համար, որին չի հետաքրքրում ոչ «Ա1+»-ը, ոչ լրագրողների նկատմամբ վերաբերմունքը, ոչ էլ ընդհանրապես երկրի քաղաքական վիճակը: Իսկ այն մարդիկ, ովքեր քաղաքական բուռն քննարկումների, նախընտրական եւ ընտրական զարգացումների մեջ են, շատ լավ հասկանում են’ ինչ է կատարվում. ուզում են ինչ-որ բան ցույց տալ Եվրոպային, բայց պետք է հիասթափեցնեմ. մենք արդեն ցույց տվել ենք’ Եվրոդատարան դիմելով եւ հաղթելով:
-Ի դեպ, «Ա1+»-ը նորից է դիմել ԵԴ եւ սպասում է պատասխանին: Չե՞ք կարծում, որ սա մեսիջ էր ուղղված Եվրոդատարանին:
Մանրամասները կարդացեք այստեղ:


















































