
Լրագրողների հետ տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում պարոն Հարությունյանն այսօր տեղեկացրեց, որ Խոսրովի արգելոցի տնօրենի պաշտոնի համար նոր մրցույթը կանցկացվի տոներից հետո:
Ինչ վերաբերում է Հրաչյա Հովակիմյանին արգելոցի տնօրենի պաշտոնակատար նշանակելու հետ կապված դժգոհություններին, ապա նախարարը այստեղ իր կողմից թույլ տված խախտում չի նկատում;
Խոսրովի արգելոցի նկատմամբ ուշադրությունը մեծացավ, երբ բնապահպանները այնտեղ որսագողության դեպքեր արձանագրեցին;
Կարդացեք նաև
Պարոն Հարությունյանի կարծիքով, երբեմն բնապահպանները խնդիրը անհարկի ուռճացնում են; Իսկ իր պաշտոնակությունը պահանջողներին էլ հանգիստ է վերաբերում. «Դա իրենց իրավունքն է եւ պարզապես ուզում եմ ասել, որ մեր նախարարությունում շատ լավ թիմ կա եւ պատրաստ է իր առջեւ դրված բոլոր խնդիրները լուծել եւ կարգավորել»։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ


















































