Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու պայթեց շնաձկներով ակվարիումը Շանհայում (Տեսանյութ)

Դեկտեմբեր 29,2012 15:16

Չինացի փորձագետները նշել են, թե ինչ պատճառով վերջերս Շանհայում պայթեց 37 տոննայանոց ակվարիումը շնաձկներով: Նրանց կարծիքով, պատճառը նյութի մաշվածությունը եւ ոչ ճիշտ շահագործումն էր: Միջադեպը տեղի էր ունեցել դեկտեմբերի 18-ին մեգապոլիսի առեւտրային կենտրոններից մեկում: Այն արձանագրել էին տեսախցիկները: Ակվարիումի երկարությունը 8 մետր էր, բարձրությունը  5 մետր եւ պատրաստված էր հաստ ապակուց:

Շանհայի արտադրանքի անվտանգության բյուրոյի ներկայացուցիչ Շեն Բեյչժունն ասում է. «Փորձագիտական վերլուծության նախնական արդյունքներով՝ միջադեպի գլխավոր պատճառը դարձել է նյութը, որից պատրաստված էր ակվարիումը: Ցածր ջերմաստիճանի ազդեցությամբ եւ երկարատեւ շահագործման հետեւանքով այն ճաքեց»:

Դեպքը տեղի էր ունեցել օրվա կեսին: Ջուրը՝ կենդանիներով, որոնց մեջ էին շնաձկներ, կրիաներ եւ տարբեր ձկնատեսակներ, դուրս հորդեց առեւտրային կենտրոնի սրահներ:

Կենդանիների մեծամասնությունը ոչնչացավ: Բացի այդ՝ ապակու կտորներով վիրավորվեցին 16 հոգի:

Կատարվածի ականատեսներից մեկը պատմում է. «Ես անցնում էի կողքով, երբ լսեցի, թե ինչպես պայթեց այդ ակվարիումը: Լսեցի բարձր ձայն, հետո ջուր տեղաց»:

Այդ ակվարիումը առեւտրային կենտրոնում տեղադրել էին երկու տարի առաջ, եւ այն գրավում էր շատերին: Կատարվածից հետո կենտրոնի տերերը որոշեցին չվերականգնել այն:

Ըստ https://ntdtv.ru-ի հրապարակման

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31