Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկ. «Րաֆֆի Հովհաննիսյանը ջախջախելու է»

Հունվար 29,2013 23:35

Սուրենավանցին վստահեցնում է, որ ինքը, ի տարբերություն օլիգարխների, կորցնելու բան չունի:

«Րաֆֆի Հովհաննիսյանին կընտրեմ: Ես էն մարդկանցից չեմ, որ հրապուրվեմ  մի հատ գեղեցիկ խոսքից: Շատ բաներ կա՝ անցած ուղին, իր ճանապարհը, ելնելով այդ ամեն ինչից պայքարելու եմ, ամեն ինչ անելու եմ, որ Րաֆֆին անցնի»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում այսպես վստահեցրեց Սուրենավանում բնակվող ազատամարտիկ, Արաբոյի ջոկատում կռված Կարեն Կարապետյանը:

Մեր հարցին՝ շա՞տ ձայն ունի Րաֆֆի Հովհաննիսյանը Սուրենավանում, ազատամարտիկը պատասխանեց. «Ի՞նքը: Ինքը ջախջախելու է այստեղ՝ Սուրենավանում: Ես հատուկ դրա համար Ռուսաստանից եմ եկել, որ իմ ձայնը տամ»: Հարցից, թե ճնշումներ չկա՞ն ձեզ վրա իշխանությունների կողմից, ազատամարտիկը վիրավորվեց. «Տո ճնշողը մե՛նք ենք, մեզ ո՞վ կարա ճնշի: Հանրապետական չէ, ով ուզում ա լինի: Ես իմ ձայնն եմ ասում: Եթե ես ճակատում եմ կարացել իմ  ձայնը ասել, ես չե՞մ կարա ստեղ ասեմ: Մենք կորցնելու ոչինչ չունենք: Կորցնելու ունեն օլիգարխները եւ մնացածները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Tigran says:

    Հալալ ա քեզ: Ասեմ քեզ որ ես ել Նյու Յորքից գալու եմ որ քվեարկեմ. ՈՒ Իրան եմ տալու.

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031