Լրահոս
Օրվա լրահոսը

ՅՈՒՆԻՍԵՖ-ը խրախուսում է ներառական կրթություն հաշմանդամություն ունեցող երեխաների համար

Փետրվար 07,2013 17:24

Նյու Յորք, 6-ը փետրվարի 2013թ. – Համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ ներառական կրթության ոլորտում ներդրված առաջադեմ քաղաքականությունները դրական փոփոխություններ են  իրականացրել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների կյանքում:

Սերբիայում տարիներ շարունակ ընթացող քաղաքական քարոզարշավի արդյունքում այժմ ավելի մեծ քանակով դպրոցներ առաջին դասարան են ընդունում հաշմանդամություն ունեցող երեխաներին: Մոնտենեգրոյում ընթացող հսկայական ազգային իրազեկման արշավները և Հայաստանում քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածությունը ներառականության խթանման հարցում հանգեցրել է ներառական դպրոցների առավել մեծ պահանջարկին՝ համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի:

Այս շաբաթ Նյու Յորքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի Գործադիր Խորհրդի նիստի ժամանակ, որը վերաբերում էր հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրներին, կոչ արվեց այլ պետություններին և դոնոր համայնքներին աջակցել երեխաների՝ որակյալ կրթություն ստանալու իրավունքն իրացնող քաղաքականություններին: Դա միայն մեկ միջոցն է, որը թույլ է տալիս  կրչատել սոցիալական մեկուսացմամբ ստեղված անհավասարությունները:

Երկրները ներկայացրեցին իրենց ձեռքբերած հաջողությունները ՅՈՒՆԻՍԵՖ-ի Գործադիր նիստի նախագահ և  ՄԱԿ-ում Ֆինլանդիայի մշտական ներկայացուցիչ Ձ.Գ. Յարմո Վինանենին, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Գործադիր Տնօրեն Էնթընի Լեյքին, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Անկախ Պետությունների Համագործակցության երկրների (ԿԱԵ/ԱՊՀ) տարածաշրջանային տնօրեն Մարի Պյեր Պուարյեին, ինչպես նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի Գործադիր խորհրդի անդամներին և տարածաշրջանը ներկայացնող մշտական ներկայացուցչություններին: 

Պրն Վինանենը անդրադարձավ կրթության իրավունքի կարևորությանը՝ անկախ հաշմանդամությունից, գույնից, սեռից, լեզվից, կրոնից կամ տնտեսական ծագումից: «Մենք չենք կարող թույլ թալ, որպեսզի որևէ երեխա դուրս մնա դպրոցից: Յուրաքանչյուր երեխա պետք է հիմնական կրթության  հավասար իրավունք ունենա»,- նշեց նա:

Նա մասնակիցներին ներկայացրեց կրթության ոլորտում ունեցած ֆինական փորձը: «Ֆինլանդիայում հիմնական կրթությունը լիովին անվճար է, ներառյալ դպրոցական սնունդը և պարագաները, առողջապահությունը և աշակերտների տանից դպրոց և դպրոցից տուն տեղափոխելը: Նպատակն այն է, որպեսզի բոլոր երեխաները, ներառյալ հաշմանդամություն ունեցողները, կարողանան հաճախել նույն դպրոցը: Դպրոցական ցանցը բավականին զարգացած է տարածաշրջանում և շեշտը դրված է  ուսուցիչների որակյալ վերապատրաստմանը: Որակյալ ուսուցիչները կարևորագույն դեր են խաղում որակյալ ներառական կրթության հարցում»:

«Այսօր ներկայացրած օրինակները հստակ ցույց են տալիս, որ մենք գիտենք, թե ինչպես դպրոցները բարյացակամ դարձնել հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Սակայն շատ ավելին է անհրաժեշտ անել:  Ներկայիս քաղաքականությունները, որոնք նման են շատ երկրներում, ցույց են տալիս, որ հաշմանդամություն ունեցող երեխաները հաճախ թաքնված են փակ դռների հետևում», նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն տկն Պուարյեն:

«Նրանք հանդուրժում են խարանը՝ իրենց տաղանդը բացահայտելու փոխարեն: Նրանք ծննդյան գրանցման մատյաններից դուրս են և անտեսանելի: Եվ նույնիսկ երբ հաշմանդամություն ունեցող երեխաների համար կրթությունը հասանելի է, նրանք մեկուսացված են սովորական դպրոցներից կամ հաճախ մեկուսացված են հատուկ տիպի դպրոցներում՝ հեռու իրենց ընտանիքներից և համայնքներից», նշեց նա:

Բրիֆինգի ժամանակ նշված հիմնական ձեռքբերումները հետևյալն էին.

  • Սերբիայի Կրթության, Գիտության և Տեխնոլոգիական Զարգացման նախարար՝ Դոկտոր Ժարկո Օբրադովիչը նկարագրեց նորամուծությունները, ինչպիսի են օրինակ՝ Ներառական կրթության ցանցը, ուր կառավարությունը և շուրջ 50 ուսուցիչներ, հոգեբաններ, մանկավարժներ և ազգային քաղաքացիական հասարակության խմբերի անդամներ միասին աշխատում են  Ազգային Մոնիթորինգի համակարգի հետ, որը հետևում է կրթության ոլորտում առկա անհավասարությունների նվազեզման առաջընթացին: Շուրջ 15,000 ուսուցիչներ, որը կազմում է ընդհանուրի մեկ հինգերորդը, արդեն վերապատրաստվել են: Սերբական տարրական դպրոցների մեկ երրորդը 2010թ. թվով ավելի շատն հաշմանդամություն ունեցող երեխաներին են ընդունել առաջին դասարան:

 

  • Հայաստանի մշտական ներկայացուցիչ, Ձ.Գ. Կարեն Նազարյանը՝ խոսելով կառավարության անունից, նշեց, որ անհրաժեշտ է ռազմավարական անցում կատարել  դպրոց առ դպրոց մոտեցումից դեպի համընդհանուր քաղաքականության համակարգային բարեփոխումներ, ներառյալ հատուկ դպրոցների վերակազմակերպումը:

 

Մասնավորապես, պրն Նազարյանը նշեց, որ Հայաստանը նշանակալից առաջընթաց է գրանցել հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքները ապահովելու համար, հատկապես կրթության ոլորտում: Այսօր հաշմանդամություն ունեցող 1700 երեխաներ սովորում են  մոտ 100 ներառական դպրոցներում և այս թիվը կավելանա Կրթության մասին օրենքում փոփոխությունների ընդունմամբ, ինչը ներկայումս քննարկվում է ՀՀ Ազգային ժողովի կողմից:

Պրն Նազարյանը, խոսելով խնդիրների մասին, նշեց հաշմանդամություն ունեցող երեխաների շրջանում բարձր աղկատության տոկոսի, համապարփակ ծառայությունների պակասի, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց, ներառյալ երեխաների հանդեպ կարծրատիպերի և չարաշահման և համայնքի լիարժեք անդամներ դառնալու կարողության մասին:

  • Մոնտենեգրոյի Կրթության և Սպորտի փոխնախարար տկն Վեսնա Վուկուրովիչը նշեց եռամյա քարոզչական արշավի մասին, որն ընդգրկել էր բնակչության 80 տոկոսը: Հետազոտությանը մասնակցած չորս երեխաներից մեկը նշոց, որ նրանք փոխել են իրենց վերաբերմունքը և այժմ ավելի հանդուրժող են հաշմանդամություն ունեցող երեխաների հանրակրթական դպրոցներում և հասարակությունում ներառվելու քաղաքականությանը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը ողջունեց դոնոր համայնքի մեծ ուշադրությունը ավելի մեծ քանակով ներառական աջակցության ծրագրերի հանդեպ և Ավստրալիայի կառավարության առաջատար դերը այդ ծրագրերի սատարման գործում:

2011թ. Աշխարհի Հաշմանդամության զեկույցի գնահատականներով՝ հաշմանդամություն ունեցող երեխաները կազմում են բնակչության 5.1 տոկոսը: Սա նշանակում է աշխարհում շուրջ 93 միլիոն երեխաներ և մոտ 5.1միլիոն Կենտրանական և Արևելյան Եվրոպայում ու Կենտրոնական Ասիայում: Այսուամենայնիվ, այս ցուցանիշները միայն շատ կոպիտ գնահատականներ են և դրանց հետ պետք  է զգույշ լինել: Զգալի դեպքերում, դրանց հիմքում ընկած ազգային տվյալների որակը պետք է բարելավել և այդ տվյալները պետք է հավաքել՝ օգտագործելով ժամանակակից սահմանումներ և պատշաճ մեթոդներ իրատեսական պատկեր ստանալու համար:

Երեխաները շարունակում են մնալ անտեսանելի, անկախ նրանից, թե մեկուսացված են կրթությունից, մեկուսացված են հանրակրթության մեջ, թե հաստատություններում ապրող ավելի քան 600,000 երեխաների մասն են կազմում, ինչը դեռևս ընդհանուր բնույթ է կրում տարածաշրջանի շատ երկրներում:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի փաստաթուղթը, որը կոչվում է Հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքը: Իրավունքի վրա հիմնված մոտեցում ներառական կրթության ոլորտում ներկայացվեց բրիֆինգի ժամանակ՝ մանրամասն անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է ներառական կրթությունը խթանում հանդուժողականություն և հավասար մասնակցություն հասարակական կյանքում: Այն նպաստում է առավել լավ ուսանելու արդյունքներին, ոչ միայն հաշմանդամություն ունեցող երեխաների, այլև բոլոր երեխաների համար: Այն կարևորագույն դեր է խաղում բոլոր կրթվողների համար բարձր որակի կրթության ձեռքբերման հարցում՝նվազեցնելով անհավասարությունները և ստեղծելով ավելի մեծ քանակով ներառական հասարակություններ:

Բոլոր աշակերտները, ներառյալ հաշմանդամություն ունեցող երեխաները անհատական ծառայությունների և ուսուցման մոտեցումների պահանջ ունեն: Ներառական դպրոցը չի պահանջում հատուկ դպրոց, մասնագիտացված խնամք, թանկարժեք նյութեր կամ բարձր մասնագիտական փորձառություն:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը աշխատում է կառավարությունների հետ աջակցելու բաժանման ռիսկի տակ կանգնած ընտանիքներին և վերջ տալու երեխաների հաստատություններում տեղավորմանը, ինչպես նաև որակյալ ներառական կրթություն տրամադրելու համար: Ներառական կրթություն նշանակում է, որ յուրաքանչյուր երեխա՝ անկախ նրանից ունի հաշմանդամություն, թե ոչ, հարուստ է թե աղքատ, անկախ սեռից, ծագումից, կրոնից, մշակութային պատկանելիությունից, կարող է հաճախել իր համայնքի դպրոցը, որը լիարժեք զարգացնում է յուրաքանչյուր երեխայի ներուժը:

ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի տեղեկատվական ծրագրերի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728