Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ հանդիպումներ է ունենում Սամվել Ալեքսանյանը

Փետրվար 08,2013 21:30

«Բա դա խելիք մոտիկ բան ա՞»

 

 

Aravot.am-ի տեղեկություններով այս օրերին ՀՀԿ-ական օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը եւ Երեւանի Մալաթիա-Սեբաստի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը իրենց համայնքում հանդիպումներ են ունենում, որոնց ընթացքում ընտրական հանձնաժողովների ՀՀԿ-ական եւ ՕԵԿ-ական անդամներին «ինստրուկտաժ» են անում, թե ինչպես պետք է ընտրողների հետ «լեզու գտնել», որպեսզի վերջիններս ինքնակամ ընտրեն ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: Երեկ երեկոյան համանման մի հանդիպում էլ կայացել է «Տարոն» գեղագիտական կենտրոնում: Aravot.am-ի հետ զրույցում Մալաթիա-Սեբաստի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը հաստատեց, որ երեկ երեկոյան «Տարոն» գեղագիտական կենտրոնում Սամվել Ալեքսանյանն ու ինքը եղել են. «Տնօրենն էր հրավիրել` կենտրոնը ցույց տալու նպատակով, նոր պարասրահ էին բացել: Մենք էլ գնացել ենք, մի կես ժամով, նայել ենք, մի հատ էլ սուրճ ենք խմել ու դուրս ենք եկել»:

Դավիթ Օհանյանն «ամենայն ազնվությամբ» ասաց, որ իրենք ոչ մի հանդիպում էլ չեն ունենում, որի ժամանակ ինչ-որ քարոզներ են անում. «Մինչեւ անգամ մեր հանձնաժողովների  անդամների հետ չենք հանդիպել, նրանք դասընթացների են»: Ապա զարմանքն արտահայտեց. «Մենք կարո՞ ղ ենք այսօր որեւէ ընտրողի հանձնաժողովի անդամի միջոցով ուղղորդել, բա հանձնաժողովի մյուս անդամնե՞ րը, բա դա խելիք մոտիկ բան ա՞»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Եթե ժողովուրդը, սրանցով է ուղղորդվում, ապա կարելի է ասել, որ շրջադարձ է կատարում դեպի,՝
    քարանձավ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728