Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյան. «Թող ստեղծեն ՀԱԿ կուսակցություն, ի՞նձ ինչ»

Փետրվար 11,2013 12:12

Նախագահի թեկնածուն վստահեցնում է, որ դրա մեջ Ազատություն կուսակցությունը չկա

ՀԱԿ կուսակցություն է ստեղծվում, ի՞նչ է անելու «Ազատություն» կուսակցությունը:

Այսօր «Հայացք» ակումբում այս հարցին Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Ազատություն կուսակցությունը այդ նոր ստեղծվող կուսակցության հետ կապ չունի: Շատ նորմալ եմ վերաբերվում: Ուզում են՝ թող ստեղծեն, ի՞նձ ինչ»:

Նա ասաց, որ իրեն արդեն դիմել են դաշինքի համար. «Ասացի փետրվարի 18-ը վերջանա՝ կնայեմ ինչ եք ասում: Այդ կուսակցության ստեղծումը դուք արդեն հասկանում եք ՀԱԿ-ի վերջ: ՀԱԿ-ի անդամ մյուս կուսակցություններից առնվազն երեքը ինձ զանգել են, ասել են՝ կգտնե՞ս երկու րոպե ժամանակ, ասել եմ՝ խնդրեմ: Կուսակցություն կարող են ստեղծել, կարող են ՀԱԿ անվանել: Ի դեպ, հայկական ՀԱԿ-ը արվել է հնդկական կոնգրեսի Մահաթմա Գանդիի  օրինակով: ՀԱԿ կուսակցություն կարող են ստեղծել, բայց կա ՀԱԿ դաշինք: Անվանման հեղինակային իրավունքը կա, ես հարգում եմ: Գրանցել են, չեն գրանցել, ես չգիտեմ: Ազատություն կուսակցությունն այնտեղ չկա: Ինձ դիմել են ՀԱԿ-ի դաշինքի անդամ հին կուսակցությունները: Ասել են, թե բա դաշինքն ի՞նչ անենք; Ամենայն հավանականությամբ, շատ անիմաստ է այլեւս  խոսել դաշինքի մասին, բայց ես այն տարիքում չեմ, որ տաք գլխով ասեի, դե, դաշինքի վրա արհամարհեք, անցեք այդ խնդիրը: Դրա համար ասացի՝ ընտրություններն անցնեն՝ խոսենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արամ says:

    Իրականում «Հայ Ազգային Կոնգրես» անվանումը ո՛չ դաշինքի, ո՛չ էլ, առավել ևս, կուսակցության համար չպիտի թույլատրվեր Հայաստանի Հանրապետության սահմաններում: Կայացած հայկական պետությունը իրեն պետք է հարգեր այնքան, որ ունենար օրենք, որով «հայ» և «ազգային» բառերը միևնույն անվանվան մեջ միասին օգտագործելը լիներ միայն և միայն պետության մենաշնորհը: Դժբախտաբար, մեր պետությունը հեռու է կայացած պետություն լինելուց և իշխանությունն անգրագետ այնքան, որ թույլատրեց այդ անվանումը դաշինքի համար, ընդհուպ մինչև իսկ Ազգային Ժողովում նույն անվանումով հանդես գալու համար: Ավելի մեծ դժբախտություն է, որ «Հայ Ազգային Կոնգրես» իրեն հորջորջող կազմավորումը շեղվեց իր բուն նպատակից, դրանով իսկ իրեն զրկելով այդ անվանման իրավունքից: Չէ՞որ նման անվանումն ինքնին նշանակում է ընդունել, որ հայ ժողովուրդը ինքնիշխան չէ, չունի իշխանություն և ուրեմն՝ չճանաչելով գործող իշխանություններին, պայքարել ժողովրդի իշխանության վերականգնման համար: Իշխանություն-ՀԱԿ փոխադարձ ճանաչումը զավեշտալի փաստ է և խոսում է մեր պետականության անմխիթար վիճակի մասին:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728