Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյանի պաստառները պոկել-լցրել են գյուղապետի մեքենան ու փախել (Տեսանյութ)

Փետրվար 13,2013 00:08

IMG_1225IMG_1224«Դվին գյուղում տղաները պաստառներն էին փակցնում, ես մեքենայով բարձրանում էի վերեւ: Տեսնեմ գյուղապետի մեքենան, բայց գյուղապետը չէր՝ իր տեղակալն էր, մեկ էլ գյուղապետարանի աշխատող: Մեքենայով բոլոր պլակատները, Հրանտ Բագրատյանի նկարները պոկում էին, լցնում իրենց բագաժնիկը: Ես մեքենայով առաջացա իրանց հետեւից, քշեցին փախան գյուղապետարան»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես պատմեց Հրանտ Բագրատյանի շտաբի հետ կապված միջադեպը նախագահի թեկնածուի՝ Արտաշատի շտաբի պատասխանատու Հենրիկ Ավագյանը:

Երբ նա գնացել է գյուղապետարան՝ պարզելու, թե ինչո՞ւ են պոկում քարոզչապաստառները, վերջիններս ասել են, թե գյուղապետարանը ձեզ թույլտվություն տվե՞լ է, որ փակցնեք. «Ասի՝ ի՞նչ թույլտվություն է պետք, ասեիք՝ թույլտվություն վերցնեինք: Բա՝ պիտի գումար մուծեիք, որ ձեզ թույլտվություն տայինք, որ գյուղում կարենայիք կպցնել Հրանտ Բագրատյանի նկարները»:

Ըստ Հենրիկ Ավագյանի, ինքը հետաքրքրվել է, թե օրենքի ո՞ր կետով են պարտավոր գումար վճարել, որովհետեւ իրենց ամբողջ Արտաշատ քաղաքում ցուցակ են տվել, թե որտեղ իրավունք ունեն փակցնելու, հենց նշված տեղերում էլ փակցրել են. «Չթույլատրվող տեղ մենք ոչ մի տեղ չենք կպցնում, օրենքը չենք խախտում: Օրինական տեղերն ենք կպցրել՝ էլեկտրական սյուների վրա, որ չի արգելվում: Խի՞ եք պոկում, գողանում տանում նկարները»:

Հրանտ Բագրատյանի շտաբի պատասխանատուն արդեն դիմել է ոստիկանություն: Այս օրերին շտաբը կհաշվի իրենց պատճառված վնասի չափն ու կասի: Այն ենթակա է փոխհատուցման:

Լուսանկարում այն դիմումն է, որն ուղարկվել է ոստիկանություն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ստրկամիտ, ստորաքարշ, աղբաճիճու, պլակատ պոկողներ:

  2. Անի Գալստյան says:

    Ռաֆֆի Հովհաննիսյանի շտաբականները հերքել են,որ երբևէ իրենց թեկնածուի նկարները փակցված են եղել Ներքին Դվին գյուղում և հաստատվել է Բագրատյանի շտաբականների զրպարտիչ լինելը,իսկ պարոն Բագրատյանը շարունակում է մուկն ու կատու խաղալ: https://iditord.wordpress.com/2013/02/16/129/

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728