Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին կալանավոր է հացադուլ անում

Փետրվար 20,2013 20:57

Փաստաբանի պնդմամբ` նրա` հոգեկան հիվանդ լինելու հանգամանքը նախաքննական մարմինը հաշվի չի առնում

 

«Վանաձոր ՔԿՀ» կալանավոր Սլավիկ Մխիթարյանն այս տարվա փետրվարի 5-ից հացադուլ է հայտարարել:

Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու եւ խուլիգանության մեջ մեղադրվող կալանավորը այս քայլով ընդվզում է իրեն վերագրված հանցանքի դեմ` բարձրաձայնելով, որ հանցագործություն չի կատարել:

«Նա նշում է, որ համաձայն չէ առաջադրված մեղադրանքների հետ, ասում է, որ վերոնշյալ մեղադրանքների հետ կատարած արարք չունի»,-Aravot.am-ի հետ զրույցում նշում է հացադուլավոր Սլավիկ Մխիթարյանի փաստաբանը` Ալեքսանդր Ծատինյանը (լուսանկարում):

Նա տեղեկացնում է, որ իր պաշտպանյալի` մինչ օրս տված ցուցմունքների հետ կապված առերես հարցաքննություններ չեն իրականացվել, ինչը եւս հաստատում է նրա անմեղությունը. «Դա եւս ապացուցում է նրա անմեղությունը: Բացի այդ` մեղսագրվող երկու արարքների դեպքում  էլ քննությունն իրականացնելիս անտեսել են, որ Սլավիկը հոգեկան հիվանդության պատճառով ազատվել է զինծառայությունից»,-ասում է փաստաբանը, հավելելով, որ կալանավորի վիճակը գնալով վատանում է:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728