Լրահոս
Օրվա լրահոսը

38 օր հացադուլի մեջ. «Ոտքերն «ատկազ» են արել, ճնշումն իջել՝ 70/50, արագ հասցրել են հիվանդանոց». Factor.am

Օգոստոս 27,2026 23:36 Share

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Մարտին Հովսեփյանը 38 օր է հացադուլի մեջ է, երեկվանից նա նաև ջրադուլ է հայտարարել։ Այսօր առողջական վիճակն այնքան է վատացել, որ շտապ տեղափոխվել է հիվանդանոց. «Ոտքերն «ատկազ» են արել, ճնշումն իջել՝ 70/50, արագ հասցրել են հիվանդանոց»,- Factor TV-ին ահազանգել է կալանավորի մորաքրոջ որդին՝ Մհեր Մխոյանը։ 47-ամյա կալանավորը հացադուլ է հայտարարել հուլիսի 20-ին, առողջական վիճակն այս ընթացքում արդեն մի քանի անգամ վատացել է, կանչվել է շտապօգնություն, ինչից հետո՝ տեղափոխվել հիվանդանոց։ Հովսեփյանը նաև ողնաշարի հետ կապված առողջական խնդիրներ ունի, ինչի հետևանքով ոտքերը շատ հաճախ թուլանում են։ «Ինն ամիս առաջ առողջ տեղափոխվել ա բանտ, հիմա կիսամեռ ա»,- ասում է Մհեր Մխոյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուրում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել