Լրահոս
Օրվա լրահոսը

Ադիբեկյան. «Րաֆֆի Հովհաննիսյանը «երազախաբ» եղավ» (Տեսանյութ)

Փետրվար 23,2013 13:56

Ըստ սոցիոլոգի` նա չի կարողանում «դերից դուրս գալ»

 «Սովորաբար, պարտվողներին չեն սիրում` այն էլ այն դեպքում, երբ նա իր ձայները հավաքում է  այլ քաղաքական ուժերի պաշարներից: Ձայների գողությունը ավելի շուտ պարոն Հովհաննիսյանին է  վերաբերվում, քան Սերժ Սարգսյանին – այսօր «Արցախ» ակումբում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ապա հավելեց, -Ձայների հինգ տոկոսը Հովհաննիսյանը «տարել» է ԲՀԿ-ից, 4,5 տոկոսը` Ժառանգությունից, 2,1 տոկոսը` ՀՀԿ-ից, 1,3 տոկոսը` ՀԱԿ-ից, 0,5 տոկոսը` այլ կուսակցություններից: Նրա ընդհանուր վարկանիշը կազմում է 8-10 տոկոս: Եթե գործող նախագահը գնար սահմանադրական խախտման,  եւ նոր նահագահական ընտրություններ հայտարարվեին, եւ եթե դրանց  մասնակցեին Վահան Հովհաննիսյանը, Արթուր Բաղդասարյանը, Գագիկ Ծառուկյանը, Հովհաննիսյանի 37 տոկոսից կմնար 7  տոկոս,  մնացած տոկոսները  կգնային իրենց «տերերին», որոնք այս պահին դրա կարիքը չունեին: Ամեն դեպքում, Հովհաննիսյանը պատմության մեջ կմնա որպես առավելագույն ձայներ հավաքած ընդդիմադիր թեկնածու»:

 

Ադիբեկյանն ասաց, որ Հովհաննիսյանը խորհուրդ տվեց պատժել նրանց, ովքեր խախտումներ են կատարել. «Բայց զարմանում եմ, որ նա արեւմտյան քաղաքական մշակույթին ծանոթ է, մինչդեռ չի հենվում իրականության  վրա, արհամարհում է լուրջ սոցիոլոգիական կենտրոնների տվյալները, որոնց վրա լուրջ հենվում է, օրինակ, ՀՀԿ-ն: Եթե կային զանգվածային լցոնումներ, ապա ինչպես ստացվեց, որ մի տեղ Հովհաննիսյանը պարտվում է, մյուսում` հաղթում: Ասում էր` որտեղ պարտվել եմ, այդտեղ խախտումներ են եղել»:

Սոցիոլոգի խոսքով. «Հովհաննիսյանը մտել է դերի մեջ եւ վախենում է դրանից դուրս գալ: Երազ է տեսել, որ նախագահ է ընտրվել, բայց «երազախաբ» է եղել, որովհետեւ իրականությունն այլ է: Ընտրությունների մասնակիցը պետք է արիություն ունենա ընդունել պարտությունը: Քաղաքական գործիչն իրավունք չունի մոլորեցնել զանգվածին եւ տանել փակուղի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Պատկերացնո՞ւմ եք, թե իսկական ժողովրդավարության հաղթանակից հետո ինչով պիտի զբաղվի հայ ժամանակակից սոցիոլոգիայի հայրը, որն առանձակի նուրբ թելերով միշտ կապվում է հերթական միապետի հետ:
    Իրականում կատարյալ խուճապից սույն ընկերաբանն իրեն դրել է պատմության էջերը թերթողի տեղը. Տես՝ հանկարծ երազախաբ չլինես…

  2. Gayane says:

    դե գիտեք ինչ կա…հոգնեցնում եք արդեն Ձեր թվաբանությամբ… մենք շատ լավ էլ գիտենք թե ող ինչքան ձայն է տարել հարգելի պրն Ադիբեկյան,այնպես որ, կներեք, մենք Ձեզ ու Ձեր թվերին չանք հավատում…

  3. Հրանուշ Խառատյան says:

    երժ Սարգսյանի ձայների տոկոսները հետևյալն են /հետևում եմ պարոն Ադիբեգյանի վելուծական մտքի թռիչքին/. մեկուկես տասնյակ օլիգարխի նյութական ռեսուրս, տաս մարզպետների վարչական ռեսուրս, հարյուրավոր հանրապետական գյուղապետերի վարչական ռեսուրս, հիսունին մոտեցող քաղաքապետերի վարչական ռեսուրս, իշխանության կողմից հանձնաժողովներում ներգրավվածների ահռելի մեծամասնության “խրախուսական” ռեսուրս, թիկնապահային ծառայությունների լայն խնամի-ծանոթ-բարեկամական ցանցային ռեսուրս, բանակ, ոստիկանական բացասական վերահսկողական ռեսուրս, ԱԱԾ-ի բացասական վերահսկողական ռեսուրս… բաժանեք տոկոսների Ձեր նախասիրությամբ, տակը թողեք Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին բաժին հասնող համակրական ձայները: Այս ամենից հետո համեմատեք քվեարկողների մղումները. արդյունքում կունենաք մեր երկրի զարգացման ՀՀԿ հեռանկարային ծրագիրը: Սա է սոցիոլոգիան, այսինքն` հասրակության մղումների և դրանք ձևավորող գործոնների նկարագիրը:

  4. Андрей says:

    Опять рожа Троцкого….

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728