Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները ցրում են ցույցը Բաքվում

Մարտ 10,2013 19:36

Ադրբեջանի ոստիկանությունը ռետինե մահակներով եւ ջրցան մեքենաներով ցրել է Բաքվում սկսված ցույցը, որի հարյուրավոր մասնակիցներ բողոքում էին զինված ուժերում տեղի ունեցող բռնությունների դեմ

Բողոքի ցույցերի ալիքն այստեղ բարձրացավ Ջեյհուն Գուբադովի հանկարծակի մահից հետո։ Շարքային զինվորականը մահացել էր հունվարի 7-ին, զինվորական զորանոցներից մեկում։ Երկրի պաշտպանության նախարարությունը նախապես հայտարարել էր, թե մահը վրա է հասել սրտի կաթվածի պատճառով, սակայն նրա ընտանիքի անդամները հավատացած են, որ նրան սպանել են։ Այժմ այս գործով 4 զինվորական ձերբակալված է։

Կիրակի օրն անցկացված ցույցին մասնակցում էր ավելի քան 5ՕՕ մարդ, որոնք բացականչում էին ՝՝Բանակում ոչ մի մահ՛՛ բառերը։ Բաքվի ընդդիմության երիտասարդ ակտիվիստները ցույցը կազմակերպել էին Facebook-ի միջոցով։

Արեւմտյան երկրների կառավարությունները ու մարդու իրավունքների պաշտպան խմբերը դատապարտում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ այստեղ ընտրությունների արդյունքները կեղծելու եւ այլախոհության դեմ բռնություններ կիրառելու մեջ։ Իսկ նավթային հսկա պաշարները կիրառելով՝ Ադրբեջանը շարունակում է ավելացնել ռազմական բնագավառում իր ծախսումները, արտասահմանյան լրատվական գործակալությունների համաձայն, ՝՝հարեւան Հայաստանին իր հզորությունը ցուցադրելու նպատակով՛՛։

Սակայն փորձագետները, ըստ նույն լրատվամիջոցների, ասում են, թե Ադրբեջանի բանակը դեռեւս թույլ է եւ ունի նորացվելու կարիք։

 Արամ Վանեցյան
«Ամերիկայի Ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031