Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանից Պերմ միս տանելն արգելված է

Մարտ 14,2013 23:47

Ռուսաստանի Պերմ երկրամաս Հայաստանից և Ադրբեջանից անասնաբուծական արտադրանք տանելն  արգելված է խոզերի աֆրիկյան ժանտախտի պատճառով: Այս երկրներից Պերմ բերված ցանկացած կաթնամթերք և մսամթերք կոչնչացվի: Գրում է «59» լրատվականը:

Երկար դադարից հետո 2013թ. ապրիլին վերաբացվում է Հայաստանի և Պերմի միջև ավիահաղորդակցությունը: Գյուղտնտեսական վերահսկող մարմինը հիշեցրել է, որ Հայաստանից ներմուծվող անասնաբուծական ապրանքի արգելքը դեռ գործում է: Դա կապված է այն բանի հետ, որ երկիրը գտնվում է խոզերի աֆրիկյան ժանտախտի ռիսկային գոտում: Ուղևորները պետք է տեղյակ լինեն, որ իրենց հետ բերված ցանկացած կաթնամթերք և մսամթերք կոչնչացվի:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031