Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ընդլայնման նախագիծը՝ 53 կողմ, 0 դեմ և 29 ձեռնպահ ձայներով։
🔰 Նախագծով նախատեսվում է 2027 թվականի հունվարի 1-ից համակարգում ընդգրկել մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող շուրջ 350 հազար աշխատողի։ Ամսական 10 800 դրամ ապահովագրավճարից 4 400 դրամը կվճարի պետությունը, 4 400-ը՝ գործատուն, իսկ 2 000-ը՝ աշխատողը։
🔰 Համակարգում նախատեսվում է ընդգրկել նաև էլեկտրոնային հարթակներով աշխատող տաքսու վարորդներին։
🔰 Քաղաքացիները հնարավորություն կունենան կամավոր ապահովագրել նաև ընտանիքի անդամներին։
ՀՀ առողջապահության նախարարություն



















































