Աjսօր հրապարակված՝ Եվրոպական հարևանության քաղաքականության 2012 թվականի երկրի և տարածաշրջանային զեկույցները ցույց են տալիս, որ ԵՄ համագործակցությունը իր գործընկեր երկենրի հետ ավելի է սերտացել և տալիս է դրական արդյունքներ: ԵՀՔ նոր մոտեցման մեկնարկից 2 տարի անց, համագործակցության մի շարք ոլորտներում նկատվում են լուրջ ձեռքբերումներ՝ չնայած որ 2012 թվականը քաղաքական անկայունությունից և բարդ սոցիալ տնտեսական պայմաններից բխող մարտահրավերների տարի էր: Այնուամենայնիվ՝ քաղաքական բարեփոխումները գործընկեր երկներում հավասար չեն ընթանում, իսկ առաջընթացը դեպի խորը և կայուն ժողովրդավարություն միշտ միանշանակ չէ:
ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի և Ընդլայնման ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի կողմից ներկայացված ԵՀՔ տարեկան փաթեթը ցույց է տալիս, որ մի շարք գործընկերներ հավատարիմ են ԵՄ-ն հետ կապերը սերտացնելու իրենց հանձնառությանը և որ ԵՄ-ն խորացրել է իր օժանդակությունը կարևոր բարեփոխումների ձեռնմուղ գործընկերների նկատմամբ: Չնայած ԵՄ-ն ներսի տնտեսական ճգնաժամին՝ դրամաշնորհների և վարկերի միջոցող տարածաշրջանին տրամադրվող ֆինանսական միջոցները ավելացել են: ուղերձի եզրափակմամբ, սակայն, դեռ շատ անելիքներ կան ԵՄ պատվերը իրագործելու ուղղությամբ: Նոր առաջարկություններին զուգահեռ՝ առաջին անգամ փաթեթում ներառվել է նախորդ տարվա առաջարկությունների գնահատումը:
Տարբեր գործընկեր երկրներում ընթացող բարեփոխումների անհավասարաչափ ընթացքը հաշվի առնելով փաթեթը եզրակացնում է, որ անհրաժեշտ է ավելի մեծ տարբերակում առանձին պետութունների կարիքների նկատմամբ ԵՄ արձանգանքի վերաբերյալ:
Առաջընթացի զեկույցների ներկայացրած Հարավային հարևան պետություններում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների պատկերը խառն է: Եգիպտոսում, Ալժիրում և Լիբիայում անցկացվեցին ժողովրդավարական ընտրություններ: ԵՄ-ն մեծացրել է տրամադրվող օժանդակությունը միջազգային չափանիշներին համահունչ ազատ և արդար ընտրություններ անցկացնելու նպատակով և ուղարկել է ընտրական դիտորդական առաքելություններ Ալժիր, Եգիպոս և Հորդանան: Անցյալի համեմատությամբ, հարավում ակտիվացել է քաղաքացիական հասարակությունը: Մի շարք գործընկերների շրջանում, մասնավորապես Եգիպտոսում և Ալժիրում դեռևս մտահոգիչ է ժողովների, հավաքների և արտահայտման ազատության հիմնահարցը, ներառյալ՝ մամուլի ազատությունը: Սահմանադրական բարեփոխումները դանդաղ են ընթանում: Թունիսում, Հորդանանում և Եգիպտոսում ԵՄ-ն տեղակայել է արագ արձագանքման խմբեր ԵՄ-ն , ԵՄ անդամ պետությունների և միջազգային ֆինանսական հաստատությունների տրամադրած ֆինանսական օժանդակության համակարգումը բարելավելու նպատակով:
Կարդացեք նաև
Արևելյան պետություններում զարգացումները այլ են: Մոլդովան, Վրաստանն ու Հայաստանը շարունակելով ժողովրդավարական բարեփոխումները անցկացրեցին միջազգային չափանիշներին ընդհանուր առմամբ համահունչ ընտրություններ: Ուկրաինայում կայացած խորհրդարանական ընտրություններում գրանցվել են մի շարք բացթողումներ ինչպես նաև հետընթաց նախկինում ձեռք բերված չափանիշների համեմատ: Ադրբեջանը պետք է լուրջ ջանքեր գործադրի ժողովրդավարության ոլորտում պետության հանձնառումը իրականացնելու ուղղությամբ: Բելառուսում, անկախ քաղաքական ճնշումների ընդհանուր մթնոլորտից, ընտրությունները տեղի ունեցան:
Մեկնաբանելով գործընկեր պետություններում ժողավրդավարական բարեփոխումների ձեռքբերումներն ու ձգձգումները Բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն ասել է. «Եվրոպական միությունը կշարունակի անել ամեն հնարավորը գործընկեր պետություններում ժողովրդավարությունը խորացնելու ուղղությամբ: Այս գործընթացում կարևոր նշանակություն ունի Եվրոպական հարևանության քաղաքականությունը: Որոշ գործընկեր պետություններում գրանցված ձգձգումները ակնհայտն մտահոգության առիթ են, սակայն դա չպետք է ընկալվի որպես արդարացում: ԵՄ-ն առաջնահերթությունը մնում է կայուն ժողովրդավարության կառուցումը»:
Մի շարք գործընկեր պետություններ գտնվում են քաղաքական անցումային փուլում և, այդ առումով, քաղաքացիական հասարակության դերն ավելի կարևոր է ժողովրդավարությանն ու ճիշտ կառավարմանը նպաստելու համար: Սակայն, զեկույցները ցույց են տալիս, որ որոշ գործընկեր պետություններում իշխանությունները դեռևս միջամտում են ՀԿ-ների գործունեությանը: ԵՄ-ն, Քաղաքացիական հասարակության գործիքի միջոցով, շարունակում է օժանդակել ՀԿ-ներին: 2012 թվականին մեկնարկած Ժողովրդավարության Եվրոպական հիմնադրամը միտված է տրամադրել արագ և ճկուն օժանդակություն այն կազմակերպություններին որոնք աշխատում են ժողովրդավարական փոփոխությունների ուղղությամբ:
ԵՄ Հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարեց. «Եվրոպական հարևանության քաղաքականության առումով շատ կարևոր եմ համարում համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ: ժողովրդավարացման գործընթացներում քաղաքացիական հասարակության դերը չափազանց մեծ է: Մենք ավելի սերտ ենք համագործակցում գործընկեր պետությունների քաղաքացիական հասարակության կառույցների հետ՝ հանրության աջակցությունը բարեփոխումների ուղղությամբ մեծացնելու նպատակով: Ցավոք, որոշ գործընկեր պետություններում քաղաքացիական հասարակության կազմակերպությունները դեռևս հանդիպում են այնպիսի լուրջ խոչընդոտների, ինչպիսիք են տեղաշարժման ազատության սահմանափակումները, դատական հայցեր ընդդեմ ՀԿ-ների ղեկավարների, ծանր վարչական ընթացակարգեր և այլն»:
Հարևանների հետ առևտրային հարաբերությունները սերտանում են: Մոլդովայի, Հայաստանի և Վրաստանի հետ ԵՄ-ն շարունակում է բանակցել Ասոցացման համաձայնագրերի և դրա մասը կազմող Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտիների շուրջ և Ադրբեջանի հետ՝ Ասոցացման համաձայնագրի շուրջ: ԵՄ-Ուկրաինա Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրվել և կպատրաստ է ստորագրման, եթե Կիևն իրականացնի անհրաժեշտ քայլերը: Հարավում՝ ԵՄ-ն նախապատրաստում է Մարոկկոյի, Թունիսի և Հորդանանի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու բանակցությունների մեկնարկը:
ԵՄ-ն և գործընկեր պետությունները շարունակում են համատեղ բարելավել մարդկանց տեղաշարժը: 2012 թվականի ընթացքում զգալի առաջընթաց գրանցվեց Արևելյան գործընկեր պետությունների հետ առանց վիզաների մուտքի ուղղությամբ: Մոլդովան և Ուկրաինան լուրջ առաջընթաց գրանցեցին վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի ուղղությամբ: Վրաստանի հետ մեկնարկեց վիզաների ազատականացման երկխոսությունը իսկ Հայաստանը տրամադրեց առանց վիզաների մուտքի հնարավորություն ԵՄ քաղաքացիների համար 2013 թվականի հունվարից: Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի հետ Տեղաշարժի գործընկերության հաստատումից հետո մեկնարկեցին բանակցությունները ԵՄ-Ադրբեջան Տեղաշարժի գործընկերության շուրջ: Աշխատանք է տարվում նաև հարավային պետությունների հետ տեղաշարժի և միգրացիայի ոլորտի կապերը սերտացնելու ուղղությամբ: Մարոկկոյի հետ ձեռք է բերվել համաձայնություն Տեղաշարժի գործընկերության վերաբերյալ իսկ Թունիսի հետ բանակցություններն ընթացքի մեջ են: Հորդանանի հետ երկխոսությունը մեկնարկել է 2012 թվականի դեկտեմբերին:
Առանձին ոլորտներում համագործակցության միջոցով ԵՀՔ-ն ավելի մեծ դրական ազդեցություն է ունենում մարդկանց կյանքի վրա հտակ ուղղություններով: ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերը տրանսպորտի, բնապահպանության, կրթության կամ էներգետիկայի և այլ ոլորտներում բարելավում են գործընկեր պետությունների առօրյա կյանքի պայմանները:
Առաջնորդվելով «ավելին ավելիի դիմաց» սկզբունքով ԵՄ շարունակում է ֆինանսական աջակցություն տրամադրել գործընկեր պետությունների բարեփոխումներին ուղղված ջանքերին, ԵՄ բյուջեից հատկացնելով լրացուցիչ 1 միլիարդ եվրո ֆինանսավորում 2011-2013 թվականների ընթացքում. Ֆինանսավորման 670 միլիոն եվրոն տրամադրվում է 2 ծրագրերով. 540 միլիոն եվրո՝ հարավային միջերկրականին ԳԱՐՈՒՆ ծրագրի իրականացման և 130 միլիոն եվրո արևելեյան հարևան պետություններին՝ Արևելյան գործընկերության ինտեգրման և համագործակցության ծրագրի համար: Երկու ծրագրերը միտված են ժողովրդավարական փոփոխությունների խթանմանն ու պետական մարմինների զարգացումանն ու կայուն աճի ապահովմանը: Ֆոնդերը տրամադրվել են հիմնվելով ժողովրդավարական բարեփոխումների իրականացման վկայության վրա:
Եվրոպական ներդրումների բանկ ու Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկը նույնպես տրամադրել են վարկեր գործընկեր պետություններին: ԵՄ-ն ավելացրեց Հարևանության ներդրումային գործիքի ֆինանսավորումը, որը տրամադրում է ավելի մեծ օժանդակություն լուրջ ներդրումների և մասնավոր հատվածի զարգացման համար:
Արելեյան և Հարավային տարածաշրջաններում ԵՄ-ն շարունակում է ԵՀՔ 2012 փաթեթի մասը կազմող 2 ճանապարհային քարտեզների արագ իրականացումը: Արևելյան հարևանության երկների նառումով ԵՄ-ն սերտացրեց համագործակցությունը 2013 թվականի նոյեմբերի Վիլնյուսի գագաթաժողովում լուրջ արդյունքներ ապահովելկու նպատակով: Հարավային հարևանության շրջանում ԵՄ-ն ստանձնեց Միջերկրականի միույթան հյուսիսային համանախագահությունը և ներկայացրեց Մահրեբ պետությունների ինտեգրման աջակցությանն ուղղված նախաձեռնություններ:
Հարևան պետութնների բարեփոխումներին օժանդակելով ԵՄ-ն սերտացրեց համագործակցությունը այլ կազմակերպություններիէ ԵՄ մյուս կառույցների, ԵՄ անդամ պետությունների, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, Արևելյան գործընկերության քաղաքացիիական հասարակության ֆորումի, Աննա Լիդթ հիմնադրամի հետ: Այն մեծացրել է ջանքերը այլ միջազգային դոնորների հետ հետ ավելի լավ համակարգման ուղղությամբ;
Հարևանության շրջանակներում Սիրիան առանձնահատուկ տեղ է զբաղեցնում: ԵՄ-ն կասեցրել է երկկողմ համագործակցությունը կառավարության հետ սակայն շարունակում է օժանդակել քաղաքացիներին: Այն դիվանագիտական քայլեր է ձեռնարկել հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու ուղղությամբ՝ օժանդակելով ՄԱԿ-ի Արաբական պետությունների հատուկ ներկայացուցիչների լիգային, ակտիվ մասնակցելով Սիրիայի բարեկամների հանդիպումներին և տրամադրելով օժանդակությւոն փախստականներին և ճգնաժամից տուժած հարևան պետություններին: