Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայան. «Բոլոր նրանք, ում հոգին կրծում է չարության եւ նախանձի ցեցը՝ իրար են խառնվել»

Մարտ 27,2013 17:41

Սերժ Սարգսյան- Րաֆֆի Հովհաննիսյանի նամակագրության մասին խոսելով, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը համոզմունք հայտնեց, որ. «Երկխոսությունը ՀՀ նախագահի եւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի միջեւ թերեւս կարելի է համարել ոչ միայն սկսված, այլեւ` ընթացող:

Համաձայնեք, բոլոր նրանց համար, ովքեր իրականում մտահոգ են մեր երկրի խնդիրներով, ովքեր իրականում ձգտում են միասնական ուժերով առաջ տանել Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարացման եւ զարգացման ճանապարհով, այս նոր-նոր սկսվող երկխոսության փաստով սրտանց ուրախ են եւ լավագույն լուծումների ակնկալիքներ ունեն: Իսկ բոլոր նրանք, ում հոգին կրծում է չարության եւ նախանձի ցեցը, կարծես իրար են խառնվել եւ փորձում են վարկաբեկել նախագահական ընտրություններում ընդդեմ ձայներ հավաքած թեկնածուի եւ վերընտրված նախագահի միջեւ սկսված առողջ երկխոսությունը:

Դեռ ընտրություններից անմիջապես հետո էի վստահ եղել, որ Սերժ Սարգսյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը այն գործիչները չեն, որոնք հանուն իրենց նեղ անձնական շահի երկիրը կտանեն փորձությունների: Հիմա , կարծում եմ, պարզից էլ պարզ է, որ Սերժ Սարգսյանը շարունակում է իր նախագահության բոլոր անցած հինգ տարիներին իր հռչակած հանդուրժողականության, համերաշխության, դիմացինին լսելու, հարգելու եւ միասին աշխատելու տրամադրվածությունը:

ՀՀ նախագահը Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված մարտի 25-ի իր նամակում ասում է. «Ինձ ուրախացնում է, որ Դուք ունեք նաեւ ուժեղ ընդդիմությանը հարիր լուրջ վերահսկողական գործառույթների ստանձնման պատրաստակամություն, եւ այդ հարցում մեր կարծիքները կարծես բավականաչափ մոտ են: Ես վստահ եմ, որ եթե մենք սկսենք միասին նպատակադրված աշխատել, հիմնվելով պատկերացումների ընդհանրությունների վրա, հաստատապես արդյունքի կհասնենք»: Կարծում եմ` մեկնաբանություններն ավելորդ են, սրանով ամեն ինչ ասված է:

Միայն մեկ առաջարկ` ետ նայել եւ փորձել վերհիշել, թե մեր անկախության պատմության մեջ ուրիշ երբ է եղել այսպիսի հանդուրժողականություն, դիմացինին լսելու, հարգելու եւ խնդիրները համատեղ լուծելու այսպիսի պատրաստակամություն:

Ի դեպ, ՀՀ նախագահի հորդորը վերաբերում է ոչ միայն հացադուլի դադարեցմանը այլեւ` «միասին, թուղթ ու գրիչով, հանգիստ, առանց շոուների սկսենք աշխատել, լուրջ աշխատել՝ անգամ հիմք ընդունելով հենց Ձեր կողմից առաջարկված, այս պահին թեկուզեւ շատ հում, շարադրանքը»: Եվ սա է միակ ազնիվ ճանապարհը եւ Ազատության հրապարակում հավաքվածների եւ այս պահին այդ հրապարակից դուրս գտնվողների հանդեպ»,- համոզված է Մարգարիտ Եսայանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Զրույցի այլ մանրամասները` կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. mika says:

    Հարգելի առավոտ, Ձեզ երևի հաճույք է պատճառում մարգո եսայանին պարբերաբար ասպարեզ բերելը և նրա հասցեին հնչած ամեն ինչը տեսնելը..
    Կրկնվեն և ասեմ մեղմ. ափի մի կողմից մյուսը թռչողների խոսքը արժեք չունի ժողովրդի համար….
    մարգո եսայան, մի փորձիր լուրջ ձևանալ և մեկնաբանել:
    Գրածիդ նայելը անգամ զզվելի է, էլ ուր թե կարդալը….

  2. Փիրուզ says:

    Իրոք, հարգելի խմբագրություն, համամիտ եմ վերը արտահայտած մտքի հետ: Որքան կարելի է էս տիկնոջ` ոչինչ չարժող խոսքերը արտացոլել ձեր թերթում ??? Համազգային նշանակության խորհուրդ տալը վիճակված է միայն համազգային հեղինակություն ունեցող գործիչներին:Կարծում եմ էս տիկինը հանրապետականի քջնող թևի վառ ներկայացուցիչներին հարելու միտում ունի, փորձում է իհարկե վիճարկել էդ տիտողսը Շարմազանովի ու Աշոտյանի հետ:

  3. Margarit says:

    Ոմն միկա, վստահ եմ, քո հոգին կրծում է մի բան, որի անունը դու ավելի լավ գիտես, այդ բանը քեզ չի թողնում հանգիստ ապրե, քնել, մտածել, ինչ ափերի մասին է խոսքը, հերիք եղավ, այդ որքան շատ թույն կա ձեր փոքրիկ մարմնում եւ ավելի փոքրիկ հոգում: Եթե այդքան սկզբունքային եք, ինչու չունեք համարձակություն երեւալ ձեր իսկական անունով եւ պատկերով:Սիրով` Մարգարիտ Եսայան

    • Viktor A Badalyan says:

      Անուները չեն գրում որովհետեւ վախենում են: Երկրի ղեկավարներից մինչեւ շարքային ոստիկաններ հիմնականում հանցագործներ են: Չի բացարվում որ մի գործ ունեն եվ շատ հեշտ կկորցնեն դա: Թեկուզ ես դեմ եմ անուն չգրելուն:

      Viktor A Badalyan

  4. mika says:

    Ավելի պնդաճակատների համար ասեմ. սերժ սարգսյանը չի վերընտրվել ՀՀ նախագահ;
    Նա պարտվել է և կեղծել ընտրությունները..

  5. Galust Yenokyan says:

    Այս տիկնոջը երեվի թվում է թե իրենք Արծրունիների կամ Բագրատունիների ուղղակի ժառանգորդներն են , թե իրենց վերուստ է տրված իշխանությունը եւ «ազնվականությունը»… շատ ծիծաղելի է …
    Հարգելի տիկին, եթե կարծում եք որ Սամվել Ալեքսանյանին կամ նրա նման գրպանահատներին ներկայացնելը նախանձելի է ձեզ դարձնում…լավ կլիներ բացեիք ձեր աչքերը…

  6. Njdeh says:

    զարմանում եմ հոդվածագիր տիկնոջ վրա զայրացողների վրա…նույն հաջողությանբ կարելի է զայրանալ մեքենայի կաշեպատ նստատեղի վրա թե ինչու ժամանակին չէր արգելակում երբ մեքենան սրընթաց գահավիժում էր անդունդը…

  7. mika says:

    մարգարիտ
    հարցնում ես.
    ինչ ափի մասին է խոսքը.
    պատասխանում եմ.
    այն ափի, որտեղ չի լսվում հայոց բանակում խաղաղ պայմաններում հոշոտված զինվորների մայրերի հուսահատ գոռոցը,
    այն ափի, որտեղից չեն երևում օր -օրի Հայաստանը լքող և օտար ափերում հաց փնտրող հայերը… այն ափի, որտեղից չեն երևում աղքատացած ու դատարկված սահմանային գյուղերը.
    կասես ամպագոռգոռ բառեր են, կասեմ ոչ, դա իրականություն է…
    ահա ինչն է հոգիս կրծում ու չի թողնում հանգիստ քնել…

  8. Տիգրան says:

    Էս կինը լրագրող եղած ժամանակը կարգին տպավորություն էր թողնում:Ահա թե ինչ կարող է անել իշխանության կերակրատաշտին մոտ գտնվելը:Իրենց էնպես են պահում,կարծես Սերժին սպանում են:Հանգիստ մնացեք,խելոք շարունակեք ձեր օճառապաշտական գործունեությունը,մի խառնվեք իրար

  9. Արմեն says:

    Մեկ րոպե կանգ առեք ու կարդացեք ձեր գրածները…..

    Որքան թույն կա ձեր մեջ պատկերացնու?մ եք:

    Եվ միայն այն բանի համար, որ մարդը չի կիսում ձեր տեսակետը:

    Ես էլ չեմ կիսում, բայց կարծես ձեզ չեմ վիրավորում: Դուք գրեթե բոլորտ

    պատրաստ եք շատ տգեղ քայլերի մաիյն թե ձեր ուզածը անցկացնեք;

    Էլ ասելու բան չունեմ, մենք ձեր հետ լավ չենք ապրելու, որովհետեև դա է ճիշտը,

    այսպիսի բարոյական կերպարով հեռու չենք գնա:

  10. Ալինա says:

    Ընկեր մարգոյի մտքի փայլատակումը աշխարհը չունի….

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031