Լրահոս
Չհասած հեռագիրը
Օրվա լրահոսը

Հայաստան է ներկրվում այնքան թմրամիջոց, որքան պահանջարկը կա

Ապրիլ 04,2013 14:10 Share

Հայաստանի ոստիկանությունը գրեթե միակն է աշխարհում, որը չի հովանավորում թմրաբիզնեսը:

Հայաստանում թմրամոլների թիվը 30 %-ով աճել է: Այսօր «Տեսակետ» ակումբում այսպիսի տվյալ ներկայացրեց Նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանը: Հանրապետության գլխավոր նարկոլոգի խոսքերով, վիճակագրությունն աճել է դիմելության հաշվին էլ, բայց որպես մասնագետ, արձանագրել է, որ իրավապահ մարմինների կողմից նշանակված փորձաքննությունների թիվն ուղղակիորեն ավելացել է. «Նարկոլոգիական, տոքսիկոքիմիական փորձաքննությունների նշանակման աճ կա, ճիշտ է, մենք ոստիկանության տվյալներին չենք տիրապետում, բայց այդ մարդկանց թվի ավելացումով տեսնում ենք, որ թմրամոլների թիվն աճել է»:

Այդուհանդերձ, պարոն Սեմերջյանը համոզված է, որ Հայաստանի ոստիկանությունը գրեթե միակն է աշխարհում, որը չի հովանավորում թմրաբիզնեսը. «Եվ Ռուսաստանի ոստիկանությունն է հովանավորմ, եւ Վրաստանինը, եւ Ադրբեջանինը»:

Aravot.am-ի հարցին, թե միգրացիան նպաստո՞ւմ է թմրամոլության աճին, պարոն Սեմերջյանը պատասխանեց. «Միգրացիան ընդհանրապես նպաստում է հանցավորության աճին, հանցավորության թիվ առաջին տեղում կանգնած են թմրամիջոցներ տարածող հանցավոր խմբերը: 7 խոշոր խումբ կա աշխարհում, որը տարածում է թմրամիջոցներ: Ամենամեծ խումբը ռուսականն է, որը բաղկացած է 110 խմբավորումներից, որից երեքը հայկական են»:

Հարցին, թե մեր երկիր դրսից շա՞տ է «ներկրվում» թմրամիջոց, պարոն Սեմերջյանն ասաց. «Դրսից գալիս է այնքան, որքան որ պահանջարկ կա»:

Գլխավոր նարկոլոգի տվյալներով, ներկայումս մեր երկրում հաշվառված է 4428 թմրամոլ, իսկ հաշվարկային տվյալներով` 12 հազար 700 է թմրամոլների թիվը:

Ասուլիսի մյուս մասնակից հոգեբան Սամվել Խուդոյանի ներկայացմամբ, մարդիկ հիմնականում հոգեբանի ծառայությանը դիմում են խաղամոլության համար, եւ ըստ նրա, թերապիան հաջողությամբ է ավարտվում եւ խաղամոլները կախվածությունից ազատվում են. «2-րդ տեղում`  ալկոհոլամոլներն են: Թմրամոլները հազվադեպ են դիմում  եւ արդյունավետությունն էլ՝ զրո է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930