Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտի» թղթակիցը իջեւանցուն օգնեց գտնելու 9 կովը

Ապրիլ 04,2013 22:12

Տերը  կովերը համացանցում  ճանաչել էր

 

Ապրիլի 4-ին երեկոյան «Առավոտի» թղթակցի բջջային հեռախոսահամարին զանգահարեց Իջեւան քաղաքի բնակչուհի  Ս. Ա.-ն: Նա ասաց, որ արդեն 3 օր է, ինչ իրենց 9 կովը կորել է:

Իջեւանի բնակչուհին «Առավոտի» ինտերնետային  կայքում տեսել է  մեր հրապարակման մեջ  պատկերված կովերը եւ ճանաչել դրանք: Կինը մեզանից տեղեկություներ էր խնդրում , թե  վերջին անգամ երբ ենք տեսել դրանց, նաեւ խորհուրդ էր խնդրում անասունները գտնելու համար: Նա ասաց, որ այդ օրը՝ ապրիլի 2-ին, իրենց  բարեկամներից մեկը մահացել էր, իրենք գտնվում էին սգո տանը, անասուններն առանց հսկողության են թողել:

Կնոջը տվեցինք Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի բջջային հեռախոսահամարը,ակնկալելով, որ  անասունները  քաղաքապետարանի աշխատակիցների կողմից արգելափակվել են: Մեկ  րոպե անց անասնատերը զանգահարեց եւ  մեզ շնորհակալություն հայտնեց, քանի որ կովերը  իսկապես քաղաքապետարանի աշխատակիցների կողմից արգելափակված էին: Անասնատերը  խոսակցության վերջում մեզ խորհուրդ տվեց , որ կովերի փոխարեն Իջեւան քաղաքի տարբեր տեղերում առկա  աղբակույտերը լուսանկարենք:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930