Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանը պաշտպանելուց ազատ ժամանակ գողացել են ալկոհոլային խմիչքներ, ծխախոտ եւ քաղցրավենիք

Ապրիլ 05,2013 20:56

 

 21-ամյա վանաձորցիներից մեկը նախկինում դատված է

Վանաձոր քաղաքի բնակիչ, 1992թ. ծնված Լեւոն Մանուկյանին մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ նա հանդիսանալով  սահմանապահ զորամասի պայմանագրային զինծառայող, 2012թ, հուլիսի 21-ի գիշերը դռան փականը կոտրելու միջոցով մուտք է գործել Դիլիջան քաղաքի բնակիչ Անտոն Միքայելյանին պատկանող վագոն-տնակ եւ այնտեղից հափշտակել տարբեր տեսակի եւ քանակի մսամթերք, ալկոհոլային խմիչքներ, ծխախոտ, այլ մթերքներ եւ կենցաղային իրեր: Բացի  այդ, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նպատակով, նախնական համաձայնության գալով պայմանագրային զինծառայող, Վանաձոր քաղաքի բնակիչ, 1992թ. ծնված Նարեկ Պողոսյանի հետ՝ գնացել են Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի սկզբնամասում գտնվող Ջամիլա Մհոյանի խանութ, իրենց հետ վերցրած լինգով կոտրել խանութի դռան կողպեքը եւ  գողացել 180 հազար դրամ  ընդհանուր արժողության  ալկոհոլային խմիչքներ, ծխախոտ, քաղցրավենիք: Ն. Պողոսյանը նախկինում դատված է, Լ. Մանուկյանը՝ ոչ: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Լ. Մանուկյանին  եւ Ն. Պողոսյանին մեղադրանք  է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  177 հոդվածի 2-րդ մասի 1.3 կետով («Գողությունը, որ կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով»): Նրանց այդ հոդվածով սպառնում է տուգանք 500 հազարից 1 միլիոն դրամի չափով կամ ազատազրկում՝ 2-5 տարի ժամկետով: Այս գործով դատական առաջին նիստը Իջեւանում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է ապրիլի 11-ին:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930